Երևանում միջադեպի հետևանքով 29-ամյա երիտասարդը ծայրահեղ ծանր վիճակում է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. shamshyan.com Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում Նոր Նորքում նոյեմբերի 7-ին վթարային ջրանջատում կլինի «Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկային. կան վիրավորներ. shamshyan.com Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը «Էրեբունի» սգո սրահի մոտ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ն․ վերջինը բախվել է կայանված «ԳԱԶ 3110»-ին․ կա զոհ. shamshyan.com 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է 22-ամյա աղջկան իր քավորն ու քավորկինը ծեծել են. նրան Սիլիկյան թաղամասից տեղափոխել են հիվանդանոց. shamshyan.com Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com «Միավորվել և իրազեկել մարդկանց». Նարեկ Կարապետյանը ներկայացրել է ընդդիմադիր դաշտը միավորելու ծրագիրը
Ներքին 2 տարի առաջ - 16:11 21-02-2024

Արցախցիներն իրենց տները «պաժառ չեն տվել»

Գեղարքունիքի մարզի բնակիչները, որպես բողոքի ակցիա, ճանապարհ են փակել՝ բողոքելով նոր օրենքի դեմ, որի համաձայն, արտագնա աշխատանքի մեկնածները պետք է ՀՀ-ում հարկ վճարեն։

«Ստիպված, ղարաբաղցիների նման, պետք ա «պաժառ» տամ տունս, թքեմ ամեն ինչի վրա, գնամ»,- վրդովված բողոքում են նրանք։

Սա, իհարկե, չմտածված արտահայտություն է, որ արել է հուսահատության հասած մի մարդ։ Այն ցույց է տալիս, որ ստվերային որոշ ուժերի մանիպուլյացիաների ազդեցության տակ ինչպիսի թյուր կարծիքներ են հրամցվում ՀՀ քաղաքացիներին արցախցիների տեղահանության մասին։

Մի շարք հայաստանաբնակներից լսել եմ՝ «ինչու՞ եք թողել ձեր Արցախը, եկել այստեղ։ Հիմա ինչպե՞ս եք, լա՞վ է առանց տուն-տեղ մնալը»։

Ոմանք անկեղծ համոզված են, որ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելով՝ հենց արցախցիներն են մեկընդմիշտ փակել Հայկական Արցախի թեման և բեռ դարձել Հայաստանի բյուջեի վրա։

Իհարկե, բոլորը չեն Հայաստանի Հանրապետությունում նման կարծիքի․ շատերն օգնության ձեռք են մեկնել և շարունակում են աջակցել տնանկ արցախցիներին, ինչը երախտագիտությունից բացի այլ զգացողություն չի առաջացնում։ Բազմաթիվ գործարարներ հատկապես արցախցիներին են հրավիրում աշխատանքի, մի շարք ոլորտներում գործող ընկերություններ, օրինակ՝ կապի բոլոր օպերատորները, արցախցիների համար հայտարարել են ծավալուն զեղչեր։ Դա մեծ օգնություն է նյութական անբավարար վիճակում գտնվող տեղահանվածների համար։ Շնորհակալ ենք բոլոր նրանց, որոնց օգնությամբ արցախցիների հարցերը լուծում են ստանում։

Խնդիրը նրանում է, որ բոլորը պետք է լինեն տուժված Արցախի բնակիչներին աջակից։ Արցախն է այսօր կորցվածը, բայց ոչ ոք, հատկապես ՀՀ այսօրվա իշխանությունների վարքի բերումով, չի կարող վստահ լինել, թե վաղը հենց իր գյուղը կամ քաղաքը չեն հայտնվի թշնամու վերահսկողության տակ։

Մարդիկ իրենց հոժար կամքով չեն տեղահանվել․ նախքան այդ, նրանք գրեթե 10 ամիս «ապրել» են պաշարված Արցախում, և ոչ ոք իր տունը «պաժառ» չի տվել։ Ես՝ որպես արցախցի և Արցախում գտնված, տեղյակ չեմ նման բաների մասին։ Եվ երբ արդեն թշնամին կտրել էր մայրաքաղաքից ամբողջ շրջաններ, մտել Ստեփանակերտի մի շարք թաղամասեր՝ ոչ թե զբոսանքի, այլ մերձամարտ էր վարում բնակիչների տներից 50մ հեռավորության վրա, արդեն այդ դժոխային պահին Արցախի հայերը հարկադրված էին թողնել ամեն ինչ ու փրկել իրենց կյանքը։

Ցավալի է, որ այս ամենին անդրադառնում եմ, բայց այն հույսով, որ Oragir.News-ի պատկառելի մեծ լսարանը չի կիսի սեփական իշխանությունների կողմից հուսահատության եզրին հասցված և «տուգանքի մատերիալ» դարձած մարդկանց անճիշտ կարծիքը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
08:48 Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը․ Աղազարյան․ «Հրապարակ»
09:00 Փաշինյանի ոտքը էլի խերով չէր. ԶՊՄԿ-ի հասույթը 3 տարում նվազել է 79.4 միլիարդ դրամով
13:00 Խցանումներ, ժամերով սպասում․ մարդիկ դժգոհում են հասարակական տրանսպորտի վիճակից. հարցում