Մամուլ 2 տարի առաջ - 08:27 21-02-2024

Քանի հոգի է պատրաստ մեքենայի գոլդ համարի համար 50 հազար դոլար վճարել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Փետրվարի 23-ին կկայանա զրոներով պետհամարանիշների աճուրդը, որի նախնական գինը 20 մլն դրամ է։ Այս պահին գնման հայտ է ներկայացրել 138 մարդ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։ Այսինքն՝ 138 հոգի պատրաստ է մեքենայի գոլդ համարի համար նվազագույնը 50 հազար դոլար վճարել:

Հիշեցնենք, որ հատուկ բացված կայքում քվեարկություն են անում, եւ ամենաշատ հավանություն ունեցող համարանիշները դրվում են աճուրդի։ ՆԳՆ-ից փոխանցեցին, որ աճուրդին մասնակցելու են այն քաղաքացիները, որոնք վճարել են կանխավճար` 1 մլն դրամ։ Աճուրդը տեւելու է 3 օր։

Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած եւ համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են պահվելու, այսինքն՝ չի հայտարարվելու, թե ով է հաղթել աճուրդում։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա