Ներքին Խոսք 2 տարի առաջ - 21:00 20-02-2024

Եկեղեցին հորդորում է հեռու մնալ յոգայից. այն հակասում է քրիստոնեությանը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Յոգայի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր, և Հայաստանն այն 177 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը: ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը՝ միջոցառումների անցկացման հարցում մշտապես իրենց աջակցելու և օրվա խորհուրդը կարևորելու համար:

Oragir.News-ը Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանից հետաքրքրվեց, թե Հայ Առաքելական եկեղեցին ինչպես է վերաբերվում ՀՀ-ում յոգայի տարածմանը, հավատացյալին խորհուրդ տրվում է արդյոք յոգայով զբաղվել, թե ոչ։

Ի պատասխան՝ Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ ընդհանրապես յոգան իր ուսմունքով հակասում է քրիստոնեական վարդապետությանը։ Նա ասաց, որ հոգևորականները մարդկանց խորհուրդ չեն տալիս տրվել այդ ուսմունքին։

«Եկեղեցին հավատացյալներին խորհուրդ է տալիս հեռու մնալ յոգայից, որովհետև դա ոչ քրիստոնեական ուսմունք է»,- ասաց նա։

Հարցին, թե եկեղեցին քայլե՞ր ձեռնարկում է ՀՀ-ում յոգայի տարածումը կանխելու նպատակով, մեր զրուցակիցը պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդ ընտրություն կատարելու հարցում ազատ է, հատուկ միջամտության կարիք չկա։ Նա հիշեցրեց՝ եկեղեցին մարդկանց հայտնում է, որ դա հակասում է քրիստոնեական ուսմունքին, և յուրքանչյուր ոք, եթե իրեն համարում է քրիստոնյա, ապա ինքը պետք է գիտակցություն ունենա՝ անդրդառնալու և հետևություններ անելու համար։

Տեր Եսայի քահանա Արթենյանին խնդրեցինք նաև մանրամասնել, թե ինչով է յոգան հակասում քրիստոնեական ուսմունքին, ինչին ի պատասխան՝ նա ասաց, որ յոգան Հայաստանում ներկայացվում է որպես առողջական վարժությունների մի համակարգ, սակայն իրականում այն բուդդայական կրոնի մի դրևորում է, որի հիմնական գաղափարներից մեկն այն է, որ նյութական աշխարհը գոյություն չունի, դա թվացյալ է, չարիքը գոյություն չունի և առհասարակ մարդուն կտրում է իրականությունից։

«Այս իմաստով, եթե նյութական աշխարհը գոյություն չունի, կամ չարիքը թվացյալ է, ապա ինչո՞ւ Քրիստոսն աշխարհ եկավ ու խաչվեց՝ մեզ փրկելով չարի իշխանությունից ու մեղքից։

Յոգայի ուսմունքը հակասում է քրիստոնեական վարդապետությանը, նաև իրականությունից կտրվելու, ձևացնելու, կամ շրջապատող նյութական աշխարհի գոյությունը մերժելու միջոց է, ինչը հոգևոր իմաստով, քրիստոնեական տեսանկյունից խնդրահարույց գաղափարախոսություն է»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան