Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 17:00 19-02-2024

ՀՀ-ի դեմ ագրեսիան առանց Ալիև-Էրդողան հանդիպման էլ կարող է սանձազերծվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ փետրվարի 19-ին, մեկնել է Թուրքիա, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հատկանշական է, որ վերընտրվելուց և նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Ալիևի առաջին արտասահմանյան այցն է։

Որոշ փորձագետներ, հաշվի առնելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը, չեն բացառում, որ Ալիևի այցի ընթացքում վերջնական տեսքի կբերվի Հայաստանի Հանրապետության դեմ նախապատրաստվող նոր ագրեսիան։

Oragir.News-ի հետ զրույցում թյուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ընդգծեց, որ թյուրքալեզու աշխարհում, հատկապես վերջին տարիներին, ընդունված է, որ ընտրություններում հաղթելուց հետո պետությունների ղեկավարները նման փոխայցելություններ են իրականացնում։ Նրա խոսքով՝ Ալիևի այս այցն այդ շրջանակներում է, և ինչպես նախորդ տարի կայացած նախագահական ընտրություններից հետո Էրդողանը մեկնեց Ադրբեջան, այնպես էլ այժմ Ալիևն է մեկնել Թուրքիա։

Թյուրքագետը նկատում է, որ հանդիպման ընթացքում Ալիևն ու Էրդողանը կրկին կքննարկեն տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, որոնք բնականաբար ի վնաս Հայաստանի Հանրապետության են։

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ այս այցի ընթացքում վերջինական տեսքի բերվի Հայաստանի դեմ նախապատրաստվող նոր ագրեսիան, ինչի վերաբերյալ մամուլում քննարկումներ կան՝ Իսպիրյանը պատասխանեց, որ նման զարգացումները երկու երկրների նախագահների հանդիպումների հետ կապ չունեն։ Ըստ նրա՝ եթե Հայաստանի դեմ ագրեսիա է նախապատրաստվում, ապա առանց Ալիևի և Էրդողանի հանդիպման ու անմիջական շփումների էլ երկու երկրների համապատասխան մարմինները կարող են դրանով զբաղվել։

Մեր հարցին, թե Հայաստանը ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկի՝ թուրք-ադրբեջանական տանդեմից բխող սպառնալիքների դիմագրավելու համար՝ թյուրքագետը պատասխանեց, որ անհրաժեշտ է դրա դեմ համապատասխան քաղաքականություն վարել։

«Հասկանում ենք, որ Հայաստանի ռազմական, քաղաքական, տնտեսական պոտենցիալն այս երկրների հետ համարժեք չէ, սակայն ամեն դեպքում թե՛ դաշնակիցների, թե՛ պոտենցիալ դաշնակիցների հետ, թե՛ հարևան ու բարեկամ երկրների հետ պետք է քաղաքականությունն այստես կառուցել՝ թուրք-ադրբեջանական տանդեմից եկող հնարավոր վտանգներին դիմակայելու նպատակով»,- նշեց նա։

Թյուրքագետից հետաքրքրվեցինք նաև, թե ՀՀ-ն ներկայումս այդ վտանգներին դիմակայելու համար բավարար քայլեր չի՞ ձեռնարկում, ինչին նա հակիրճ պատասխանեց. «Ես, ճիշտնասած, նման քայլեր չեմ էլ տեսնում»։

Անդրանիկ Իսպիրյանը հավելեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմի համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի պահանջը դեռևս շարունակում է օրակարգում մնալ։ Նա ասաց, որ այդ մասին են վկայում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից հնչեցվող հայտարարությունները։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան