Ներքին 2 տարի առաջ - 21:30 18-02-2024

Ոչ մի նորմալ մարդ չի ասի, որ պատերազմը լավ բան է․ թիֆլիսաբնակ ադրբեջանցի

Oragir.News-ը հարցում է իրականացրել հարևան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ փորձելով պարզել, թե ինչ կարծիք ունեն թբիլիսցիները Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության մասին։

Հարցվածները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են՝ վրացի, հոլանդացի, ռուս, նաև ադրբեջանցի։

Հարցվածների մեծ մասը նշում էին, որ խնդրի մանրամասներից տեղյակ չեն, սակայն կարծում են, որ պատերազմը խնդիրների լուծման լավագույն եղանակը չէ, անհրաժեշտ է նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել։

«Իլհամ Ալիևը և իր վարչախումբը, նաև Հայաստանի ղեկավարությունը «նստած են փողի վրա»։ Դրա համար էլ ժողովուրդը զոհվում է։ Խեղճ ժողովուրդը մեռնում է։ ․․․․Ես զարմանում եմ, հայ ժողովուրդը խելացի ժողովուրդ է, չեմ հասկանում, թե ոնց կարող են Փաշինյանին կողմ լինել։ Ես երկար ժամանակ եմ ճանաչում հայերին։ Նրանք շատ խելացի ժողովուրդ են, չեմ հասկանում, թե ոնց են Փաշինյանին իրավունք տալիս, որ նա այդպիսի բաներ անի իր ժողովրդի հանդեպ»,-ասաց հարցվածներից մեկը։

Մի տղամարդ էլ, որ ազգությամբ ադրբեջանցի էր, շեշտեց՝ ոչ մի նորմալ մարդ չի ասի, որ պատերազմը լավ բան է՝ ո՛չ հայկական կողմը, ո՛չ ադրբեջանական։

«Եթե մեկը դուրս գա ու ասի, որ դա լավ է, ուրեմն ինքը հիմար է։ Ով ուզում է լինի։ Մարդը մի անգամ է ծնվում, մի անգամ է մահանում, ինչո՞ւ պիտի պատերազմում զոհվի, ինչի՞ համար։ Եթե քեզ վրա մեկը հարձակվում է, եթե քեզ սպառնում են, դա այլ հարց է։ Ավելի լավ է՝ պատերազմ չգնանք»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար