Ներքին 2 տարի առաջ - 17:20 15-02-2024

Էկոնոմիկայի նախարարությունում խուզարկություն է, իսկ նախկին նախարարը Քննչական կոմիտեում հարցաքննվում է

Oragir.News-ն անդրադարձել էր Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանից անձամբ Նիկոլ Փաշինյանի դժգոհությանը։

Հայտնի է, որ հունվարի 31-ին լրատվական միջոցների հարցմանն ի պատասխան, էկոնոմիկայի նախարարության մամլո պատասխանատու Աստղիկ Սարգսյանը հայտնել էր, որ իրականացվող քննչական գործողությունների շրջանակներում փոխնախարար Անի Իսպիրյանը և նախարարության աշխատակազմի հանրային ներդրումների վարչության պետ Լիլյա ՍԻրականյանը բերման են ենթարկվել։

Փոխնախարարի և վարչության պետի՝ պաշտոններից ազատման, այնուհետև Անի Իսպիրյանի ձերբակալման, և ձերբակալման օրն Էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկության մասին այն ժամանակ գործող նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէր։ Համենայն դեպս, լրագրողների հետ զրույցում նա այդ պնդումն էր արել։

Ավելի վաղ մամուլում տարածված լուրերի համաձայն, պաշտոնից ազատված փոխնախարարը և վարչության պետն իրավապահների ուշադրության կենտրոնում էին հայտնվել չարաշահումների կամ կոռուպցիոն գործարքների հետ կապված վարույթներով, ըստ տեղեկությունների՝ գործով անցնում էր նաև նախարար Վահան Քերոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վահան Քերոբյանի խոսնակ Աստղիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին։

Այսօր նաև տեղեկություններ են տարածվել, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը Քննչական կոմիտեում հարցաքննվում է, իսկ նրա նախկին աշխատասենյակում իրավապահները խուզարկություն են կատարում։



Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը