Մամուլ 2 տարի առաջ - 08:13 15-02-2024

Վահան Քերոբյանին անհարգալից են վերաբերվել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Վահան Քերոբյանը երեկ կեսօրին Ֆեյսբուքում գրեց իր հեռանալու մասին, որից հասկացվեց, որ նա ինքնակամ չի հեռացել` հեռացրել են։ «Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլեւս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ, լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն 6 օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, 3 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով»,- գրել է նա:

Կառավարության մեր աղբյուրներին հարցրինք, թե ինչու է հեռանալու տեքստն այսքան էմոցիոնալ ստացվել: Պարզվում է՝ նրա նկատմամբ անհարգալից են վերաբերվել․ դիմում գրելու հրահանգը նա ստացել է ոչ թե վարչապետից, այլ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից: Ի դեպ, արդեն ավանդույթ է դառնում` Փաշինյանը հարկ չի համարում իր սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներին բացատրել, թե ինչու չի ուզում այլեւս իրենց հետ աշխատել, հրահանգը փոխանցում է «չերեզով»:

Ըստ որոշ լուրերի, այդպես է վարվել նաեւ Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։ Իսկ Քերոբյանի ազատումը փորձում են մտցնել էկոնոմիկայի նախարարության շուրջ ծավալված կոռուպցիոն պատմության ներքո, սակայն տեւական ժամանակ լուրեր կային, որ նման պահանջ են ներկայացրել իշխանության սորոսական փայատերերը: Ինքը՝ Քերոբյանը, պնդում էր, որ խոսք չի կարող գնալ կոռուպցիայի մասին, որ վարույթներից մեկով պետությունը վնաս չի կրել, մյուսով էլ գնահատման խնդիր կա, եւ այդ քրգործը վնասելու է ծրագրերի իրականացմանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
07:38 Հարցը «տեղում դոփում է». ինչ է քարտեզով առաջ գնում Փաշինյանը․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի