Ներքին 2 տարի առաջ - 18:00 14-02-2024

Սիրո մասին կարելի է գրել միշտ. Մհեր Արշակյան

Սիրո տոնի առիթով Oragir.News-ը այսօր զրուցեց հայ գրող, արձակագիր Մհեր Արշակյանի հետ, ով երիտասարդության շրջանում համարվում է սիրո բանաստեղծ։

Հարցին՝ արդյո՞ք նա իրեն այդպիսին համարում է, Մհեր Արշակյանը համեստորեն պատասխանեց․

«Իհարկե ոչ, առաջին անգամ եմ լսում նման ձևակերպում»։

Սիրո խորհուրդ կրող տոներին ավելանո՞ւմ են բանաստեղծի գրքերի վաճառքները։ Այս հարցին ի պատասխան Մհեր Արշակյանը կարծիք հայտնեց, թե իր ստեղծագործություններն այնքան էլ կապ չունեն սիրո հետ, բայց, այնուամենայնիվ, չի հետևել վաճառքներին։

Բանաստեղծն ասաց նաև, որ վերջին անգամ սիրո մասին գրել է 3 տարի առաջ և չի հիշում, թե ինչ ստեղծագործություն էր։

Հարցին՝ հե՞շտ է պատերազմող, ողբերգությունների մեջ գտնվող երկրում գրել սիրո մասին, Մհեր Արշակյանը պատասխանեց, որ սիրո մասին կարելի է գրել միշտ, բայց միշտ չէ, որ իմաստ է ունենում սիրո մասին կարդալը։

Նշենք, որ վերջին տարիներին արձանագրվել է ընթերցողների աճ։ Հատկապես փետրվարի 14-ին, երբ քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի կամ Բոլոր սիրահարների օրը, երիտասարդները սիրո խոստովանությունն անում են սիրո մասին ստեղծագործություն նվիրելով իրենց սիրելիներին։ Մոտենում է նաև Գիրք նվիրելու օրը, որն ավանդաբար նշվում է փետրվարի 19-ին։ Այս տոնին ևս խանդավառությամբ են մասնակցում երիտասարդները։ Նաև, այս պատճառով սիրո մասին հայկական, նոր ստեղծագործությունների նկատմամբ հետաքրքրությունն աճել է երիտասարդ ընթերցողների շրջանում։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար