Ավելին 4 տարի առաջ - 20:46 11-11-2021

Sabah-ը գրել է այն հիվանդության մասին, որը հեշտությամբ կարելի է շփոթել կորոնավիրուսի հետ

Վտանգավոր մոնոնուկլեոզ հիվանդությունը, որը նաև հայտնի է որպես Էպշտեյն-Բարի վիրուս, ախտանիշներով շատ նման է COVID-19-ին: Այս մասին գրում է Sabah պարբերականը։

Մոնոնուկլեոզի հիմնական առանձնահատկությունը ավշային հանգույցների մեծացումն է։ Այն նաև դրսևորվում է նշագեղձերի այտուցով և հանգեցնում է փայծաղի և լյարդի ախտահարման: Epstein-Barr վիրուսը տարածվում է օրգանիզմի հեղուկների, հիմնականում թքի, արյան, ինչպես նաև վարակված օրգանի փոխպատվաստման միջոցով:

Մոնոնուկլեոզը զարգանում է աստիճանաբար, սկսվում է ջերմությամբ և կոկորդի ցավով, առաջանում է գլխացավ, թուլություն, ցան և լիմֆատիկ այտուց։ Կորոնավիրուսից տարբերությունը բացահայտվում է, երբ հայտնաբերվում են ավշային հանգույցների, նշագեղձերի, լյարդի և փայծաղի մեծացումը։ Հենց այս ախտանիշներին պետք է ուշադրություն դարձնել՝ մոնոնուկլեոզը կորոնավիրուսի հետ չշփոթելու համար։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան