Սպորտ 2 տարի առաջ - 21:16 13-02-2024

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամները` Իզաբելլա Յայլյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնության կանանց 55 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Իզաբելլա Յայլյանը մեկ հաջող մոտեցում ունեցավ: Նա գլխավերևում պահեց 80 կգ, սակայն երկու փորձից չբարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում Յայլյանը բարձրացրեց 95 և 100 կգ: Երկամարտում նա հավաքեց է 180 կգ և զբաղեցրեց 7-րդ տեղը:

Նախորդ տարի Երևանում կայացած առաջնությունում Յայլյանը պոկել էր 87 և հրել 109 կգ:

Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը նախ բարձրացրեց 80 կգ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Գրիգորյանը չկարողացավ բարձրացնել 85 կգ նաև երրորդ մոտեցման ժամանակ:

Հրում վարժությունում Գրիգորյանը գերազանց արդյունքով` 105, 111, 115 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ, և երկամարտի 196 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

2023 թվականին երևանյան առաջնության ժամանակ Գրիգորյանը պոկել էր 80 և հրել էր 99 կգ:
Փետրվարի 14-ին Հայաստանի տղամարդկանց հավաքականից հանդես կգա Եվրոպայի գործող չեմպիոն, 67 կգ քաշային Գոռ Սահակյանը:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին