Ներքին 2 տարի առաջ - 17:00 13-02-2024

ԿԳՄՍՆ-ն՝ ընդդեմ «Ակունք» համույթի. պահանջում են վերադարձնել 9 տարի առաջ տրամադրված դրամաշնորհը 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան՝ ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի, պահանջում է հետ վերադարձնել որպես դրամաշնորհ տրամադրված 2 միլիոն դրամը․

Ըստ Oragir.News-ի տեղեկությունների՝ խոսքը 2015 թվականին, նախկինների օրոք, ազգագրական համույթին տրված դրամաշնորհի մասին է, որը տարիներ հետո Ժաննա Անդրեասյանը պահանջում է, հիմնավորելով, որ դրամաշնորհային ծրագիրը թերի է կատարվել։ Համույթի ներկայացուցիչները նշում են, որ իրենք տեղյակ չեն եղել հայցադիմումի վարույթ ընդունվելու մասին։ Մինչև վարույթ ընդունվելը, հայցը մի անգամ մերժվել է։ Նախարարությունը բողոքարկվել է վերաքննիչ դատարանում, որը հայցն ուղարկել է առաջին ատյանի դատարան, որտեղ էլ բավարարվել է, քանի որ, ըստ դատավճռի՝ պատասխանողը դիրքորոշում չի ներկայացրել։

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանի հետ, սակայն զանգերն անպատասխան մնացին։ Մենք կապ հաստատեցինք «Ակունք» համույթի աշխատակցի հետ, ով չցանկացավ ներկայանալ։ Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ 2015 թվականին իրենց տրված գումարը ծախսվել է տարազների, կոշիկների և այլ ատրիբուտների կարման վրա․

«Մի 200-300 հազար դրամի մասին է խոսքը, որը ծախսվել է կոշիկների կարման վրա, և հիմա դրանց կտրոնները չկան, քանի որ 2015 թվականին մենք դրանք պատվիրել ենք մասնավոր կոշկակարի Եվ էդ մարդը չի կարողացել մեզ ՀԴՄ տա։ Էդ պատճառով՝ համարում են թերի։ Իսկ հագուստների, կարված տարազների չեկերը կան, ներկայացվել են»,- ասաց մեր զրուցակիցը։

Առաջին ատյանի դատարանը վճռել է «Ակունք»-ից հօգուտ ԿԳՄՍՆ-ի գանձել հատկացված ամբողջ գումարը։ «Ակունքի» անդամները համաձայն չեն, և այս հարցի վերաբերյալ դատաքննությունը կարող է շարունակվել։

«Մենք բողոքարկել ենք։ Պատասխանը 2 ամսից կլինի։ Դեռ չգիտենք՝ ինչ պատասխան կլինի, բայց մենք մինչ օրս էդ տարազները հագնում ենք, բեմ ենք բարձրանում։ Ի՞նչ անենք, որ էդ թվականին մասնավոր կարված կոշիկներ ենք գնել։ 20 զույգ կոշիկ է կարվել, գումարը միևնույն է՝ դրա վրա է ծախսվել։ Ինչ չեկ որ եղել է, մենք ամբողջը ներկայացրել ենք։ Այդ թվականին գեղարվեստական ղեկավարը եղել է Սարգիս Ալավերդյանը, ով հիմա վատառողջ է ու ի վիճակի չէ խոսելու, մանրամասներ ներկայացնելու»,- տեղեկացրեց համույթի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա