Ներքին 2 տարի առաջ - 10:47 13-02-2024

Պապիկյանի ղեկավարած ՊՆ-ում կատարյալ բարդակ է

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի փետրվարի 13-ին, իբր ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա «սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողությունը։

Օպերացիայի արդյունքում Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրին կից տեղանքում, ըստ ադրբեջանական Պետական սահմանապահ ծառայության հաղորդագրության, իբր ամբողջությամբ ոչնչացվել է Հայաստանի զինված ուժերի մարտական դիրքը։

Oragir.News-ը խոսեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել սահմանին ստեղծված իրավիճակը։ «Չեմ հավատում Պապիկյանի ղեկավարած ՊՆ տեղեկություններին, պարզապես չեմ հավատում։ Այնտեղ բառիս բուն իմաստով բարդակ է, այսքանը կարող եմ ասել»,- փոխանցեց փորձագետը։

Հավելենք, որ Oragir.News-ի տեղեկություններով, ՀՀ ԶՈւ-ն ունի 3 զոհ, 2 վիրավոր․ այս տվյալները դեռևս ՊՆ-ն չի հաստատել։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը