Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:36 12-02-2024

Մեր անվանի մտավորականների բացակայությունը փորձում եմ լրացնել․ Արամ Սուքիասյան

Ռեժիսոր Արամ Սուքիասյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է մշակութային նշանավոր դեմքերի լուսանկարները՝ նպատակ ունենալով որոշ իմաստով կրթել հասարակությանը։

Ասում է՝ լուսանկարներից շատերը պարզապես ի պահ է ստացել այս կամ այն նշանավոր գործչից։

«Ընդհանրապես որևէ երևույթի սպառողը պետք է կուլտուրայով մոտենա։ Այս դեպքում սոցիալական կայքերին էլ պիտի մենք՝ բոլորս, չափի զգացողությամբ մոտենանք մեր գեղագիտության առումով, որովհետև այն տեղատարափը, որ գոյություն ունի ֆեյսբուքում, կարող է շատ ավելի բարձր նպատակների ծառայել, քան ծառայում է՝ միմյանց փնովելու, վարկաբեկելու առումով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արամ Սուքիասյանը։

Ռեժիսորը ֆեյսբուքյան իր էջում վերջերս բացառիկ լուսանկարներ է հրապարակել Հենրիկ Մալյանից, Խորեն Աբրահամյանից, Հակոբ Կոջոյանից, Գուրգեն Ջանիբեկյանից և այլն։

«Մեր անվանի, մեծ մտավորականների բացակայությունը մեզանում, ցավոք նաև երիտասարդության մեջ ճանաչելիության բացը ես փորձում եմ դրանով լրացնել։ Ամեն կերպ փորձում եմ հիշեցնել նրանց մասին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում