Ներքին 4 տարի առաջ - 23:46 24-03-2022

Բանակցությունների բացակայությունը իրենից ենթադրում է պատերազմ․ Արամ Վարդևանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը այսօր Հ1-ի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի 5 կետերից բաղկացած խաղաղության առաջարկը։

«Առաջինը՝ պահանջը տարածքային ամբողջականության ճանաչման, որը կարմիր թելով անցնում է 5 կետերում, տպավորությունս այն է, որ այն հստակ փոխկապակցվում է Արցախի հարցի հետ»,- ասաց Վարդևանյանը։

Վարդևանյանի խոսքով՝ Ադրբեջանի ընկալումը այդպիսինն է, որովհետև այդ 5 կետերում չկա ոչ մի հիշատակում Արցախի վերաբերյալ, չկա ոչ մի հիշատակում հիմնարար սկզբունքների, որոնք նույն ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափով արձանագրվել էին։ «Այսինքն ասել՝ այդ 5 կետը այնքանով, որքանով ներկայացվել են, ընդունելի են, ո՛չ»,- նշեց նա։

Ըստ Վարդևանյանի՝ Արցախի հարցի վերաբերյալ ազգերի ինքնորոշման իրավունքով լուծումը չի կարող լինել խաղաղություն, որովհետև այդ նույն 5 կետեր ներկայացնող երկիրը, իրականում խաղաղություն չի ուզում։ Խաղաղություն ուզող երկիրը զուգահեռ հումանիտար աղետ չէր ստեղծի Արցախի Հանրապետությունում։

Պատգամավորը նշեց, որ ցանկացած հարցում միշտ բանակցությունները ճիշտ են, այսինքն՝ բանակցությունների բացակայությունը իրենից ենթադրում է պատերազմ։ «Բայց բանակցությունները պետք է լինեն հայկական շահերի հստակ արձանագրմամբ՝ այդ թվում կարմիր գծերի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում