Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 20:00 12-02-2024

Հայ-ֆրանսիական համագործակցությունն ադրբեջանական ագրեսիան կանխելու էական գործոն է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ամփոփել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հանդիպման արդյունքները։ Պաշտոնական Փարիզը հայտնել է, որ Սեժուրնեն ընդգծել է Ֆրանսիայի անվերապահ, ամբողջական և անփոփոխ հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը և անձեռնմխելիությանը:

Փարիզից հնչող հայտարարություններն ուշագրավ են հատակապես Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր ագրեսիայի ֆոնին, ինչի շուրջ վերջին շրջանում զգուշացնում են բազմաթիվ փորձագետներ։

Oragir.News-ը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց, թե Ֆրանսիայի աջակցությունը կարո՞ղ է կանխել ՀՀ-ի դեմ նախապատրաստվող ադրբեջանական ագրեսիան։ Քաղաքագետն ի պատասխան նշեց, որ այսօր գոյություն ունեցող Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների մակարդակն ու բովանդակությունն էական գործոն են, որպեսզի ադրբեջանական ագրեսիա տեղի չունենա։

Մեհրաբյանը նաև նշեց՝ չի կարծում, որ փոխադարձ պարտավորությունների ինստիտուցիոնալության այն վիճակին ենք հասել, որը թույլ կտա 100 տոկոսանոց վստահություն ունենալ, որ ադրբեջանական ագրեսիայի պարագայում Ֆրանսիան կմիջամտի ու կկանխի այն։ Ըստ նրա՝ Ֆրանսիայի հետ հարաբերություններն ու փոխգործակցությունը շատ անհրաժեշտ են, սակայն ոչ բավարար։

Հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները հասնեն բավարար մակարդակի՝ մեր զրուցակիցը պատասխանեց, որ դրա համար Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ իր հարաբերությունները ֆունդամենտալ կերպով փոփոխությունների ենթարկի։ Նա նշեց, որ այսօր Հայաստանն ու Ֆրանսիան ունեն համագործակցության չիրացված ահռելի ներուժ, որը զգալի չափով չի իրացվում ռուսական ներկայության և ՌԴ-ի հետ դե յուրե առկա հարաբերությունների պատճառով։

Քաղաքագետից նաև հետքրքրվեցինք, թե ներկայում ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների մակարդակի իջեցումը բավարար չէ՞ Ֆրանսիայի հետ փոխգործակցությունը խորացնելու համար, ինչին նա բացասական պատասխանեց. «Հայաստանը պետք է դե յուրե դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից։ Դա իր մեջ ռիսկեր է պարունակում, սակայն դա չանելն ավելի մեծ ռիսկեր է պարունակում»։

Ռուբեն Մեհրաբյանը չի կիսում Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բխում է Հայաստանի շահերից։ Նրա պնդմամբ՝ այն կարճաժամկետ էֆեկտները, որոնք Հայաստանն այս պահին կարող է ունենալ այդ կառույցում գտնվելով, դրանք օգուտներ են՝ մեր ապագայի, զարգացման շահերի հաշվին, ինչպես նաև կարող են այդ շահերին անշրջելի վնասսներ պատճառել։

Դավիթ Գույումջյան Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան