Ներքին 2 տարի առաջ - 17:20 12-02-2024

Ձեզ դիմել էի «տղաս», սխալվել եմ, Յուրան ու ես ձեզ նման տղա չէինք կարող ունենալ. Անահիտ Բախշյանը՝ Փաշինյանին

Անահիտ Բախշյանը բաց նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին։

«Հերթական բաց նամակս Նիկոլ Փաշինյանին

Փետրվարի 21-ին Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան դպրոցում մասնակցեցի ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՄԱՆԸ: Անչափ հուզված ու տխուր վերադարձա ու լրատվությունն էի փորփրում, մեկ էլ մի տեղ կարդացի, որ դուք ասել եք. Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող եւ հարկ վճարող քաղաքացին է:

Մտքումս մի շառաչուն ապտակ տվեցի ձեզ (հուսամ որպես քաղբանտարկյալ ինձ չեք դատի), չնայած լավ հասկանում եմ նաև ձեր հիմնավորումը, բայց այդ պահին աչքիս առաջով անցան մեր երրորդ հանրապետության բոլոր հերոսները, որոնց շնորհիվ այսօր կանք և որոնց բացակայության պատճառով դուք եք մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼՈՒԽՆ ու այս օրին ենք այսօր: Հասկացա՞ք՝ ում նկատի ունեմ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ և ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ: Չնայած ինչո՞ւ եմ զարմանում: Վստահ եմ, որ 2018-ին Ազգային ժողովի թանգարանի բացմանը եղել եք ու չեք տեսել, որ այդ թանգարանում ոչինչ չկա ցուցադրված 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճի ահաբեկչության վերաբերյալ, այսինքն չկան նույնիսկ նշածս հերոսների նկարները: Թե ինչո՞ւ չեք տեսել թանգարանի այդ լուրջ բացը, հիմա հասկացա: Նրանք ձեր հերոսները չեն:

Ո՞նց եք այդքան արժեզրկում ՀԵՐՈՍ ԲԱՌԸ, գուցե նրանից է, որ ինչպես դուք, այնպես էլ ձեր քաղաքական որոշ թիմակիցներ չե՞ք ծառայել ու չեք պատկերացնում, թե ինչպես կարող է մարդ կյանքը զոհել հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ, հանուն ՊԵՏՈՒԹՅԱՆ: Փաստորեն դուք հարկատուին, ով պարտավորված իր քսակի մի փոքր մասը տալիս է պետությանը, գերադասում եք իր 21-ամյա կյանքը տված ԱԼԵՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ՞Ց, ով տաղանդավոր երիտասարդ էր, արդեն ընդունվել էր ԲՈՍՏՈՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և ուներ հնարավորություն բանակ չզորագրվելու, բայց որոշեց ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԾԱՌԱՅԵԼ ու հետո շարունակել կրթությունը՞: Դուք ի՞նչ բարոյական իրավունքով եք շարունակելու ղեկավարել մեր ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որի առաջ ծառացած օրհասական խնդիրներ կան հատկապես ԲԱՆԱԿԻ ու ՍՊԱՍՎՈՂ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ: Ձեր այդ մի անբովանդակ արտահայտությամբ արժեզրկում եք թե՛ ՀԱՅՈՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, թե՛ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ, գրողը տանի: Իսկ ամենացավալի փաստն ինձ համար այն է, որ ձեր այս արտահայտությունից հետո առավել վտանգված եմ տեսնում մեր ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ այն դեպքում, երբ ինքս ժողովրդավար պետության հավատավորն եմ, հավատացել եմ «թավշյա» հեղափոխությանը: Միշտ հիշում եմ. Յուրան իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ արդար, հզոր ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ԹԵ ՆՊԱՏԱԿ ՊԻՏԻ ԼԻՆԻ, այլ՝ միջոց: Իհարկե, Ձեր ու Յուրայի ազգային արժեհամակարգը շատ տարբեր են: Յուրան ՆԺԴԵՀԱԿԱՆ ԷՐ, իսկ դուք ձեր թիմակիցների հետ չգիտեմ ինչական եք»:

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան