Միտք 2 տարի առաջ - 09:02 12-02-2024

Ո՞նց կարելի է, եթե չես գործում թշնամու թելադրանքով, հղում անել Ալմա-Աթիի հռչակագրի վրա․ Արա Պապյան

Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշեցում Փաշինյանին,
Քանի որ Փաշինյանը երբեք չի ուսանել միջազգային հարաբերություններ և միջազգային իրավունք, պարտքս եմ համարում որոշակի նախնական գիտելիքներ հաղորդել՝ հիմնականում անվճար․
Միջազգային հարաբերություններում, ինչպես ցանկացած այլ իրավական հարաբերություններում, փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ։ Այսինքն, եթե փաստաթղթի ինչ-որ պայմանավորվածություն/ներ խախտված է/են ապա փաստաթուղթն առ ոչինչ է ամբողջությամբ։ Չի կարող, օրինակ, փաստաթղթի №3 կետը գործել, եթե խախտված են ասենք փաստաթղթի №2, №6 և №9։
Ի՞նչ ունենք Ալմա-Աթիի հռչակագրի դեպքում։

Փաստաթղթի № 3 պարբերությունն իսկապես ասում է "признавая и уважая территориальную целостность друг друга и нерушимость существующих границ․/ ճանաչելով և հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը և գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը" (առայժմ մի կողմ եմ թողնում այն հարցը, թե ի՞նչ է նշանակում ՛՛գոյություն ունեցող սահման" կամ արդոք սովետական հանրապետություններն ունեցե՞լ են, իրավական տեսանկյունից, տարածք, որ խոսվի նրանց "տարածքային ամբողջականության" մասին)։

Հիմա տեսնենք տարածքին և սահմաններին վերաբերող պարբերությունն ինչպիսի՞ նախապայմանների վրա է խարսխված։ Բերենք ընդամենը մի քանիսը, որոնք ամրագրված են և նախորդում են 3-րդ պարբերությանը՝ հիմք հանդիսանալով վերջինիս համար․

1. отношения между которыми будут развиваться на основе (...) неотъемлемого права на самоопределение, միմյանց միջև հարաբերությունները զարգանալու են (...) ինքնորոշման անօտարելի իրավունքի հիմքի վրա,
2. отказа от применения силы и угрозы силой, հրաժարում ուժի կիրառումից և ուժի սպառնալիքից.
3. [отказ от] экономических и любых других методов давления, [հրաժարում] տնտեսական և ցանկացած այլ ճնշման մեթոդներից.
4. мирного урегулирования споров, վեճերի խաղաղ կարգավորում,
5. уважения прав и свобод человека, включая права национальных меньшинств, հարգանք մարդու իրավունքների և ազատությունների, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ,
6. добросовестного выполнения обязательств պարտավորությունների բարեխիղճ կատարում

Ներկայումս մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանական Հանրապետությունը կոպտորեն, հետևողականորեն, չարամտորեն, պարբերաբար ոտնահարել Ալմա-Աթիի հռչակագրի ութը հաձնառություններից առնվազն վեցը։

Հարց․ - Այս իրավիճակում ո՞նց կարելի է, եթե չես գործում թշնամու թելադրանքով, հղում անել Ալմա-Աթիի հռչակագրի վրա՝ որպես օրինական և իրավաստեղծ փաստաթղթի»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ