Մամուլ 2 տարի առաջ - 08:42 10-02-2024

Ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձևավորվում. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայ առաքելական եկեղեցու դեմ փետրվարի 24-ին նախատեսված բողոքի ակցիային զուգահեռ, ի պաշտպանություն եկեղեցու, դիմադրության շարժում է ձեւավորվում։ Որոշ տեղեկություններով՝ նախաձեռնողն Էջմիածնում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի մարդիկ են, որոնք որոշել են հակահարված տալ եկեղեցու դեմ արշավանքներ նախաձեռնողներին։ Բացի այդ, մարդիկ նաեւ սոցիալական հարթակներում են պատրաստակամություն հայտնում՝ կանխելու այդ արշավը։

Նշենք, որ Վարդանանց շարժումն օրերս «Փրկենք մեր եկեղեցին եւ մեր երեխաներին» խորագրով հայտարարություն էր տարածել եւ փետրվարի 24-ին, ժամը 15։00-ին քաղաքացիներին հրավիրել Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիան՝ ընդդեմ Ամենայն հայոց կաթողիկոսի։ Այս շարժումը, ըստ էության, 2019 թվականին նախաձեռնված «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» կարգախոսով շարժման շարունակությունն է, որի անդամները հետագայում անգամ պաշտոններ ստացան։ Բայց եկեղեցի չհաճախող, պատարագներին չմասնակցող, Մայր Աթոռի հետ հարաբերությունները խզած իշխանությունը որոշել է Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը շարունակել։


Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից