Ներքին 2 տարի առաջ - 15:00 08-02-2024

Գետքի ՔՊ-ական գյուղապետը գյուղացիների սրտով չէ

Oragir.News-ը անդրադարձել էր վերջին օրերին Ախուրյան խոշորացված համայնքի Գետք գյուղի լարված իրավիճակին, որն առաջացել էր այն ժամանակ, երբ գործող գյուղապետին անհիմն ազատել են աշխատանքից և Գետքի գյուղապետի պաշտոնում նշանակել իրենց թիմակցին`ՔՊ-ական Նարինե Հարությունյանին, ով ուսուցիչ է։

Ի դեպ գետքեցիները նշում են, նոր նշանակված գյուղապետը ասել է, որ մատս ճտտցնեմ, մարզպետը հարցերս կլուծի, իսկ երեկ լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, անդրադառնալով հարցադրմանը, թե նոր նշանակված վարչական ղեկավարը արդյոք իր մտերմուհին է, մարզպետը նշեց.

«Նշանակվողը, բնականաբար, Գետք բնակավայրից է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, Գետք գյուղից մեր միակ կուսակցական գործընկերն է։ Եվ եթե պարոն Մանուկյանը՝ համայնքի ղեկավարը, նման որոշում է կայացրել, ես կողջունեմ այդ որոշումը։ Տեղյակ եմ նաև, որ նշանակվողը Գետք գյուղի բնակչուհի է, և և մանկավարժ է, աշխատում է Լուսաղբյուրի միջնակարգ դպրոցում։ Ես կարող եմ ասել իմ մասով, որ որևիցե մի դեպքով միջնորդություն չեմ անում, եթե ցուցանիշները լավ չլինեն կամ իր վարքագիծը լավ չլինի, բնականաբար, ես կունենամ իմ դիտողություններն իր կատարած աշխատանքի և ներկայանալի լինելու վերաբերյալ։ Իսկ մնացած մասով, բնականաբար, տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանք է, գործառույթ է, համայնքների աշխատանքներին մենք միայն ու միայն օժանդակում ենք, մենք չենք միջնորդում, համայնքի ղեկավար կա, նա կկայացնի իր որոշումը»,-ընդգծեց Շիրակի մարզպետը։

Գյուղացիները պահանջում էին գյուղը խուժանանոցի չվերածել, նրանք դեմ են ՔՊ-ի կադրին, իսկ ՔՊ-ական ուսուցիչը նախկինում Հանրապետական է եղել, բայց 2018-ից հետո, երբ երկրում այսպես կոչված հեղափոխություն եղավ, երբ Հանրապետական լինելը էլ պատիվ չէր բերում, ինքն էլ փոխեց կուսակցական ճամբարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
20:17 Մենք ձեզ թույլ չենք տալու, որ պատերազմ սկսեք․ Պապոյանը խուսափեց խոսել Շիկահողի արգելոցում ադրբեջանցիների գործողություններից