Ներքին 2 տարի առաջ - 15:11 08-02-2024

Բլոգերը վտարվել է կուսակցությունից. «Հանրային Ձայն»-ը՝ Վարդան Ղուկասյանի մասին

«Հանրային Ձայն»կուսակցության կառավարման խորհրդի պարզաբանումը չորրորդ իշխանությանը։

Հարգելի չորրորդ իշխանության աշխատակիցներ, կրկին անգամ հաղորդում ենք Ձեզ , որ «Հանրային Ձայն» կուսակցության հետ, որպես բլոգեր համագործակցող անձը, ոչ միայն երբեք չի եղել կուսակցության նախագահ, այլ նաև հայտնի պատճառներով վտարվել է կուսակցության շարքերից ու այս պահին որևիցե առնչություն չունի ո՛չկուսակցության և ո՛չ էլ կուսակցության ավագանու ֆրակցիայի հետ։

«Հանրային Ձայն»կուսակցության նախագահը իրավապաշտպան Արտակ Գալստյանն է։

«Հանրային Ձայն» ավագանու ֆրակցիայի ղեկավարն է Վահան Ավագյանը։

Կուսակցությունը և ֆրակցիան հավատարիմ են իրենց նախընտրական ծրագրին, գաղափարախոսությանը ու իրականացնում են իրենց աշխատանքը հենց այդ հարթակում և տարաձայնություններ չունեն ու չեն ունեցել։

Հորդորում ենք Ձեզ հետևել միայն «Հանրային Ձայն» կուսակցության պաշտոնական հայտարարություններին և որևիցե ինքնակոչ բլոգերի, կամ այլ անձանց խոսքերով կուսակցությանը գործողություններ, դիրքորոշումներ չվերագրել, այդ մարդկանց խոսքերից ելնելով նրանց կուսակցության, կամ ավագանու ֆրակցիայի ղեկավար կազմի անդամներ չներկայացնել։

Հարգանքներով `
«Հանրային Ձայն» կուսակցության կառավարման խորհուրդ, Նախագահ` Արտակ Գալստյան

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»