Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:35 08-02-2024

Խնդրել եմ՝ բացատրեն, թվայնացումը ինչ ա, բայց դմբրած դուրս եմ եկել էդ քննարկումներից. Փաշինյան

2018-ից մեր օրակարգում է թվայնացման հարցը. ես տասնյակ խորհրդակցություն եմ արել, մասնագետներին խնդրել եմ բացատրել՝ թվայնացումն ինչ է և ինչի համար է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես այդ խորհրդակցություններին, ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, դուրս եմ եկել դմբրած և հասկանալով, որ ես ոչինչ չհասկացա: Ասել եմ՝ տարբերակ չկա՞ այդ հարցի պատասխանները ձևակերպել մեկ էջի վրա: Ամեն հարցի պատասխանը 22 հատոր է: վերջը հարցրեցի՝ Ո՞րն է առաջատար երկիրը թվայնացման ոլորտում: Ասացին՝ Էստոնիան: Ասեցինք՝ կարո՞ղ է Էստոնիայից մարդ հրավիրել, որ բացատրի, թե թվայնացումն ինչ է: Էդ մարդիկ եկան և մեկ ժամում բացատրեցին՝ ինչ է թվայնացումը և ես այլևս որևէ հարց չունեի: Սա իրողություն է»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ «ակադեմիական քաղաքի» ծրագրի դեպքում այլևս 22 հատ խորհրդակցություն անելու կարիքը չկար, միանգամից հրավիրել են միջազգային փորձագետների. «Հիմա մեր գործընկերները այդ պրոյեկտը դնում են մի ռելսերի վրա, որ հետո եթե անգամ ուզենանք չիրականացնել, չենք կարող: Որովհետև «Ակադեմիական քաղաքի» գնացքն արդեն գնացել է, էլ կանգնացնել չի լինի: Աշշատանքի մեթոդը էս ա: Մենք մինչև քաշում-քաշքշում ենք, շաղգամը չենք կարողանում ի վերջո, հողից հանել: Լավ չի, որ այդպես է, բայց սա մեր իրողությունն է, որը պետք է խոստովանենք»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»