Ներքին 6 ամիս առաջ - 16:42 13-02-2026

Աշխատանքային պայմանագրերի կնքման պարտադիր թվայնացումը հետաձգվեց մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը

Ազգային ժողովի՝ փետրվարի 13-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Առաջարկվող փոփոխությունը վերաբերում է նախկինում ընդունված որոշմանը, որով սահմանվել էր, որ 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու են բացառապես թվային համակարգով:

Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի՝ բազմաթիվ քաղաքացիներ չեն հասցրել ժամանակին ձեռք բերել նույնականացման քարտեր, առանց որոնց հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր, որոշվել է թույլ տալ շարունակելու թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելը, մինչև բոլոր քաղաքացիները կունենան նույնականացման քարտեր։ Նախագծի առաջին ընթերցման ժամանակ առաջարկվել էր աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը միայն թվային համակարգով իրականացնել 2027 թվականի հունվարի 1-ից: Իսկ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկվել է 2027 թվականի հունվարի 1-ը դարձնել 2027 թվականի հուլիսի 1:

Ազգային ժողովը 59 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը