Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:45 07-02-2024

Նրան չի կարելի բանտարկված պահել․ Տաթև Վիրաբյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ մասին

Երբ դատարանը քննում էր իմ կալանքի հարցը Ազգային ժողովի 6 կին պատգամավորներ ներկայացրել էին երաշխավորություն։

Դատարանը մերժեց այդ երաշխավորությունները և որոշեց, որ ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, պետք է լինեմ բանտում։ Նույնիսկ տնային կալանքի մեր միջնորդությունը մերժեց դատարանը և ինձ երկու ամիս բանտարկված պահեցին քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տաթևիկ Վիրաբյանը։

«Այսօր Ազգային ժողովի իշխանական ՔՊ ֆրակցիայի բոլոր պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել, որպեսզի կալանքից ազատվի Ալեն Սիմոնյանի հարսը (եղբոր կինը)։

Այդ կինն էլ ինձ նման երկու անչափահաս երեխաների մայր է։ Նրան չի կարելի բանտարկված պահել։

Ես իսկապես պահանջում եմ, բավարարեք ՔՊ-ականների երաշխավորության միջնորդությունը և թույլ տվեք, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»