Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:13 07-02-2024

Ինչքան ուզում ես գլուխ խոնարհի, ցեղասպանողը ցեղասպանում է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, ասաց. «Մարիա Կարապետյանը չասաց՝ Հայոց պատմության ո՞ր դասարանի դասագիրքն է, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ 2015-ին հրատարակված 11-րդ դասարանի դասագիրքը, որտեղ հայկական հարցը, իրեն բնորոշ ձևով կտրելով տարբեր տեղերից ու առաջ մղելով թշնամական թեզեր, սկսեց էստեղից հայտարարություններ անել՝ կոնտեքստում ունենալով էն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության մեղավորները հայերն են: Ինքը ձևակերպում է՝ թուրքը մնում է թուրք, հայը մնում է հայ, իբր թե էդ կոնցեպտի հեղինակը հայերն են: Ո՛չ, թուրքը մնում է թուրք կոնցեպտի հեղինակը թուրքերն են ու հենց դա է դրված եղել իրենց գործունեության հիմքում, որովհետև, դրանով պայմանավորված, նրանք ցեղասպանեցին հույներին, ասորիներին, քրդերին, եզդիներին, հայերին: Ցեղասպանության կոնցեպտն իրենց էությունն է»,- հայտարարեց Մինասյանը՝ ընդգծելով՝ ինչքան ուզում ես գլուխ խոնարհի, ցեղասպանողը ցեղասպանում է։



Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»