Ներքին 3 տարի առաջ - 13:27 14-04-2023

Եթե մենք չկռվեինք, ինչքան ուզում է ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջուձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու․ Քոչարյան

Մի քիչ անհասկանալի է, որ Մարիա Զախարովան Հայաստանից պարզաբանումներ է պահանջում, ՀՀ-ն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Զախարովան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին ՀՀ-ի մասնակցության վերաբերյալ։

«Եվ այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման և մարտունակության բարձրացման», - ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց․ «Տիկին Զախարովան ասել է, թե Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ գործողությունները Տեղ գյուղում դադար են ստացել։ Կասկածի տակ չեմ դնում իր ասածը, որ ինչ-որ չափով մասնակցել են, բայց կռվել են մեր զինվորները։ Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջուձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու։ Խնդիրը լուծվել է բացառապես մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում

Ձեզ գուցե հետաքրքրի