Ուղիղ եթեր
Վահագն Խաչատուրյանը պատմական է գնահատում Հունգարիա իր այցը
copy image url

Վահագն Խաչատուրյանը պատմական է գնահատում Հունգարիա իր այցը

Ներքին 1 տարի առաջ - 20:37 06-02-2024
Հայաստանը պատրաստակամ է զարգացնել հարաբերությունները Հունգարիայի հետ և ամեն ինչ կանի դինամիկ զարգացումը ապահովելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի հետ մամուլի ասուլիսին:

«Այս այցը պատմական է երկարատև ընդմիջումից հետո: Իրականում, մենք նոր գործընթացի սկիզբ ենք դնում, և անձամբ ես ու մեր պատվիրակությունը այդպես ենք գնահատում: Ուզում եմ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը ակտիվ վերսկսել հայ-հունգարական հարաբերությունների նոր ժամանակաշրջան և անել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները դինամիկ զարգացում ունենան և տրամաբանական հունի մեջ մտնեն: Դա նշանակում է բարեկամական, եղբայրական հարաբերություններ, որոնք ունեցել ենք երկարաժամկետ, նույնիսկ անհիշելի ժամանակաշրջաններից»,- ասաց Խաչատուրյանը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
23:33 «Երևանի գինու օրեր» փառատոնի տաղավարներից մեկում մերսում են առաջարկում
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
22:40 Ոստիկանության «հերքող» տեսանյութում միանգամից աչքի է ընկնում Նիկոլի շարասյունը՝ հիստերիկ վարելու ոճով
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
18:00 ԻՆՍՏԱ NEWS․ Արմինեն՝ բլոգինգի կարիերայի, երիտասարդ մնալու գաղտնիքների, բացասական արձագանքների մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
20:36 3 տուժած, այդ թվում՝ կին պարեկ. ՆԳՆ-ն հաստատում է՝ վթար է եղել, բայց պնդում է՝ Փաշինյանի ավտոշարասյունը չէր
14:39 Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում վեր է ածվել Սերժ-Քոչարյան սիամական երկվորյակների խորթ եղբոր