Ներքին 2 տարի առաջ - 17:00 06-02-2024

2024-ի սեպտեմբերին սպասում ենք 8.6 մետրանոց մոտ 171 ավտոբուսի ժամանելուն. Սուրեն Գրիգորյան

Միասնական տոմսային համակարգի ներդրմանն ուղղված նախագծի առաջին քննարկումն է: Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը միասնական տոմսային համակարգի ներդրման թեմայով ասուլիսին:

«Առաջին՝ ուզում եմ հստակ լինի, որ այս պահի դրությամբ նախագիծը ամսի 13-ի օրակարգում է ներառված, ոչ թե վաղը կայանալիք արտահերթ նիստի, և նախագիծը, ինչպես և բոլոր նախագծերը, դրվելու է շրջանառության մեջ այն տրամաբանությամբ, որ բաց ենք առաջարկների, քննարկումների, առանձին ասպեկտների, եթե ուշադրություն չենք դարձրել, դրանց վրա մեր ուշադրությունը հրավիրելու պատրաստակամությամբ:

Երկրորդ՝ նախագծի վերջնամասում նշված է, որ նախատեսվում է, որ այն ուժի մեջ մտնի 2024 թվականի սեպտեմբերին: Այն ժամկետի համար է նախատեսված, երբ մենք սպասում ենք 8.6 մետրանոց մոտավորապես 171 նոր ավտոբուսի ժամանելուն: Այս պահին ընթանում է մրցույթը:

Երրորդ՝ բացի այս որոշումից՝ մինչև համակարգի բուն իմպլեմենտացիան արդեն կհստակեցվեն նաև այն խմբերը, որոնց պետք է տրամադրվի արտոնություն. վճարից գուցե ազատելու, գուցե զեղչի տեսքով»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»