Մամուլ 2 տարի առաջ - 08:45 06-02-2024

Ավինյանի մտերիմներից մեկին ազատեցին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Երեկ հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ազատվել է պաշտոնից։ Քաղաքապետարանի աղբյուրները հայտնում են, որ Ասատրյանը չի ազատվել այլ պաշտոնի նշանակվելու համար, այլ նրա պաշտոնավարման կարճ ժամկետում իր ղեկավարած ոլորտում իրավապահները որոշակի բացահայտումներ են արել։

Ասատրյանը քաղաքապետ Տիգրան Ավինյանի մտերիմներից է, ինչի արդյունքում էլ նշանակվեց քաղաքապետարանի այս՝ ամենահետաքրքիր համարվող պաշտոններից մեկում դեռ անցյալ տարվա հունիսին: Նա ավելի վաղ զբաղեցնում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի պաշտոնը, ապա քաղաքաշինության եւ հողի հսկողության վարչության պետի ԺՊ նշանակվեց, իսկ ընտրություններից հետո` պետ։ Քաղաքապետարանում կարծում են, որ այլ պաշտոնանկություններ էլ կլինեն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում