Ներքին 2 տարի առաջ - 15:16 04-02-2024

Փաշինյանը, փորձելով իր կաշին փրկել, մեծ հարված է հասցնում հայկական պետականությանը

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ըստ էության, փորձում է վերացնել Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի միջև կապը և պատմական այն ժառանգությունը, որն ուղիղ առնչություն ունի հայերի և հայ ժողովրդի գոյատևման հետ»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի վերջին հարցազրույցում հայտնած այն մտքին, թե «եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա, խաղաղություն երբեք չի լինի»։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ ներկա պահին Փաշինյանն իր կաշին փրկելու քաղաքականություն է վարում․ դա հարցի մի կողմն է, բայց որ դրանով նա մեծ հարված է հասցնում հայկական պետականությանը, հայ ժողովրդին, դա ակնհայտ է։

«Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ադրբեջանական պահանջները՝ սկսած 44-օրյա պատերազմից, անընդհատ աճել են, և Հայաստանի կողմից ցանկացած նոր պահանջի կատարումը բերել է ադրբեջանական նոր պահանջի առաջ քաշմանը, այնպես որ նույնիսկ այս տեսանկյունից ակնհայտ է, որ եթե սահմանադրական փոփոխությունների կամ նոր Սահմանադրության միջոցով փորձ կատարվի Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության» հիմք նախապատրաստել, Ադրբեջանի սրանով չի էլ սահմանափակվի և վստահ շարունակելու է իր պահանջների ընդլայնման քաղաքականությունը»,-ամփոփեց Տիգրան Աբրահամյանը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»