Ներքին 3 տարի առաջ - 12:59 10-05-2023

Ռուզանի պատմությունը․ քաղաքապետարանը «ջախջախիչ» հարված է հասցնում Oragir.News-ին

Oragir.News-ը օրեր առաջ հրապարակում էր արել․ մասնավորապես մեր աղբյուրները հայտնել էին, թե հայտնի սկանդալի հետքերով ոչ մի վարորդ աշխատանքից չի ազատվել ծխելու կամ ագրեսիվ պահվածքի պատճառով։

Մեր աղբյուրը հայտնել էր, թե քաղաքացիների կողմից բազմաթիվ նման բողոքներ կան, եթե այդ տրամաբանությամբ ամեն բողոքի հետևից գնան, ապա վարորդ չի մնա։ Վարորդներին նկատողություններ են տալիս, զգուշացումներ, ծայրահեղ դեպքում՝ աշխատանքից ազատում, բայց կոնկրետ այս դեպքում ոչ մեկը չի ազատվել աշխատանքից։

Հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունը որևէ հստակ ինֆորմացիա չհրապարակեց։

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը մի ծավալուն գրառում է ձոնել մեզ՝ հրապարակելով նաև վարորդի աշխատանքից ազատվելու հրամանը, որում, ի դեպ, ոչ բոլոր տեղերում է ապանձնավորած վարորդի անձնական տվյալները։



Նախ՝ այն, որ պարոն Սարդարյանը գրառումը կատարել է մեր գրածից հետո օրեր անց, բայց տեքստում գրել է այսօր, այսինքն՝ գրել է օրեր առաջ, բայց հրապարակել է ավելի ուշ՝ իր ծննդյան օրը․ ութսունականներին երևի թե յուրաքանչյուր բակում մի այդպիսի տղա կար, որ երբ պիտի կռիվ լիներ, պարզվում էր, որ իր ծննդյան օրն է։

Երկրորդ՝ Oragir.News-ը բացարձակապես չի հավակնում Աստծո խոսքի անսխալական աղբյուրը լինելու, շատ հավանական է, որ սխալվենք․ եթե այս անգամ սխալվել ենք, ապա ներողություն ենք խնդրում մեր ընթերցողներից։

Լևոն Սարդարյանը իր գրառմամբ զարմանք է արտահայտում, թե ինչու չենք հավատացել քաղաքապետարանի պաշտոնյաների ազնիվ խոսքին։ Հիշեցնենք պարոն Սարդարյանին, որ ինքը ներկայացնում է մի իշխանություն, որը ամեն շաբաթ խճճվում է իր ասած ստերի շարանում, և բնական է, որ շահագրգռվածություն չունեցող լրատվամիջոցը պետք է առաջին հերթին չհավատար։

Ինչ ենք արել մենք․ մենք երկու՝ տվյալ դեպքի հետ կապ ունեցող վարչություններից ներքին կարգով հարցրել ենք, թե արդյոք նման տեղեկություն լսել են աշխատակիցները, ստացել ենք պատասխան, որ չեն լսել, ինչից եզրակացրել ենք, որ սա քաղաքապետարանի հերթական փուչիկն է։

Ու թեև Լևոն Սարդարյանի հրապարակած փաստաթուղթը վարորդի անձնական տվյալների պաշտպանության խախտում է, բայց մենք չենք պատրաստվում իր ոճով կրթադաստիրակչական դասախոսություններ կարդալ, ինքնահաստատման փորձեր կատարել կամ ինչպես պարոն Սարդարյանն է սիրում ասել՝ հավատաքննիչի դեր ստանձնել։

Ուղղակի այս պատմությունը հիշեցնում է հայտնի մանրապատումը, երբ դիմակավորված կինը եթերում պատմում է իր ով լինելը։

Իրականում այս պատմության մեջ ամենակարևոր կետը մութ է մնում․ արդյո՞ք Երևանի հանրային տրանսպորտի վարորդների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում հատուկ կետ կա, որով ագրեսիվ պահվածքի կամ տրանսպորտում ծխելու համար վարորդն անմիջապես հեռացվում է աշխատանքից, թե՞ այս և մյուս վարորդները կարողանալու են դատարանում ապացուցել, որ իրենց աշխատանքից ազատումը հակաօրինական է եղել։

Սարդարյանի այս գրառումը ամեն դեպքում մի դրական երանգ էլ ունի, փաստորեն ստացվում է՝ մեր մյուս հրապարակումները ճիշտ են, այլապես քաղաքապետարանի լրատվության վարչության պետը դժվար կարողանար զսպեր մի երեք էջանոց ստատուս գրելու իր գայթակղությունը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի