Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 10:00 06-05-2023

Ինչպիսին քաղաքապետն է, այնպիսին էլ PR-ն է․ ստի մերկ, բայց կարճ ոտքերի մասին

Այս շաբաթվա սկզբին՝ մայիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, թե նախորդ շաբաթ համացանցում գրառում էր տեղադրվել, որտեղ կար բողոք մեր վարորդներից մեկի ոչ հարիր պահվածքի մասին:

«Ասվում էր, որ վարորդն իրեն ագրեսիվ է պահել ավտոբուսը վարելու ընթացքում, ծխել է՝ մնացորդը դուրս նետելով, ինչպես նաև ուղևորներին պարբերաբար հորդորել է, որ մանրադրամը փոխանցեն իրեն»,- ասել էր Հովհաննիսյանը։

Քաղաքապետի պաշտոնակատարի այս հայտարարությունից հետո, սակայն, որևէ լուսանկար կամ տեսանյութ չհրապարակվեց, ինչը սովորաբար նման դեպքերում իշխանութունները շտապում են անել։ Քաղաքային իշխանությունն անգամ չհրապարակեց, թե տվյալ ավտոբուսը որ համարի երթուղին է սպասարկում։ Ավելին, բազմաթիվ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ միջադեպին՝ կրկին որևէ տվյալ չհրապարակելով։

Oragir.News-ի տեղեկություններով, ոչ մի վարորդ աշխատանքից չի ազատվել ծխելու կամ ագրեսիվ պահվածքի պատճառով։ Քաղաքապետարանի մեր աղբյուրը հայտնում է, որ քաղաքացիների կողմից բազմաթիվ նման բողոքներ կան, եթե այդ տրամաբանությամբ ամեն բողոքի հետևից գնան, ապա վարորդ չի մնա։ Վարորդներին նկատողություններ են տալիս, զգուշացումներ, ծայրահեղ դեպքում՝ աշխատանքից ազատում, բայց կոնկրետ այս դեպքում ոչ մեկը չի ազատվել աշխատանքից։ Հենց դա է պատճառը, որ քաղաքային իշխանությունը որևէ հստակ ինֆորմացիա չհրապարակեց։

Ավելին՝ Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ, վարորդների հետ կնքված աշխատանքային պայմանագրերում նման կետ նախատեսված չէ, հետևաբար, իրավական առումով ևս քաղաքապետարանը չէր կարող նման քայլ կատարել։

Փաստացի իշխանությունը 1 կրակոցով 2 նապաստակ փորձեց խփել։ 1-ին՝ քանի որ բողոքները շատ-շատ են, այսպիսի հայտարարություն անելով՝ մարդկանց մոտ տպավորություն ստեղծել, որ կոնկրետ իրենց բողոքի հիման վրա է եղել ազատումը։ 2-րդ՝ վարորդների մոտ տպավորություն ստեղծել, որ իրենց ամեն քայլը վերահսկվում է, և որ կանխիկ փողը պետք է թողնել ավտոբուսում։

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը տեսանյութ է հրապարկել, որտեղ անդրադարձել է նաև տվյալ միջադեպին, սակայն ոչ փաստ արձանագրված չէ, և հնարավոր չէ նույնականացնել։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
22:53 Թրամփը հայտարարել է առաջիկայում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների մասին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:08 Եվրահանձնաժողովը Ուկրաինային 70 մլրդ եվրո հատկացնելու ուղիներ է փնտրում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
23:22 Ձյան շերտում արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին