Ներքին 2 տարի առաջ - 21:35 03-02-2024

Իշխանության բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ իրենք տրամադրված են փաստաբանների դեմ. Հայկ Հարությունյան

Ֆինանսների նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, ըստ որի ծանրացվում է փաստաբանների հարկային բեռը:

Ըստ նախագծի` նախատեսվում է փաստաբանական ծառայությունների մատուցումից առաջացող շրջանառության հարկը 2024 թ. հոկտեմբերի 1-ից դարձնել 10 տոկոս` ներկայիս 5-ի փոխարեն, այսինքն` կրկնապատկել, իսկ 2025 թ. հունվարի 1-ից նախատեսվում է բացառել փաստաբանների գործունեությունը շրջանառության հարկի համակարգում:

Թեմայի վերաբերյալ Oragir.News-ը զրուցել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հայկ Հարությունյանի հետ։ «Մեղմ ասած նախագիծը վիճահարույց է, որովհետև նախ յուրաքանչյուր նախագիծ ուղարկում են քննարկման, բայց էս նախագիծը չգիտես ինչու ոչ փաստաբանների պալատ է ընդունվել, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։Բացի դա նախագծում չկա ոչ մի պատճառաբանություն, թե ինչու են ուզում փոխել, կամ ինչով են բացատրում այդ փոփոխության անհրաժեշտությունը»,-ասում է Հայկ Հարությունյանը։

Փաստաբանի խոսքով`իշխանությունները փաստաբաններին դարձրել են թիրախ և ֆինանսական բեռը ավելացնելով փորձում են խեղճացնել։ «Փաստաբանը էդ դեպքում երկու տարբերակ ունի. կամ պետք է ավելացնի ծառայության արժեքը, կամ պետք է որոշ չափով ստվերով աշխատի։

Բնականաբար բարեխիղճ փաստաբանը ստվերով աշխատել չի ցանկանում, ստիպված պիտի գնանք առաջին տարբերակին և ավելացնելու ենք ծառայությունների արժեքը։ Առաջին տարբերակի դեպքում բնականաբար տուժում է հասարակ քաղաքացին և էդ դեպքում տուժում է նաև պետությունը, որովհետև ծառայությունների ավելացման դեպքում հանրային պաշտպանի գրասենյակ դիմող քաղաքացիների քանակը կավելանա, այսինքն`դա արդեն պետության պոզիտիվ պարտականությունն է քաղաքացիներին ապահովել պաշտպանով։

Այդ դեպքում էլ հանրային պաշտպանների քանակը պետք է ավելացնել և փաստացի այս նախագծով տուժում են բոլորը, նույնիսկ պետությունը չի շահում»,-շարունակում է Հարությունյանը։ Հայկ Հարությունյանն ասում է`պատճառաբանություն չի ներկայացվել, որ իրենք կարողանան հակադարձել։ «Այսօրվա իշխանությունները օրենքները բերում են, թիրախային խմբեր են ընտրում։ Չգիտես ինչու այս իշխանությունը փաստաբանների հանդեպ լավ տրամադրված չէ, իմ այդ ենթադրությունը հիմնավորված է։
Առաջին հերթին մենք արդարադատություն իրականացնող ինստիտուտ ենք, օգնում ենք արդարադատություն իրականացնողներին, բայց դա կարծես թե չեն հասկանում այսօրվա իշխանությունները, բայց զարմանալի է, որ նույն իշխանության ներկայացուցիչները, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստաբանների կարիք նախկինում ունեցել է և վստահ եմ, որ զգացել է փաստաբանի դերը արդարադատություն իրականացնելիս, բայց որ այսօր հակառակ ուղղությամբ են գնում դա ինձ համար հասկանալի չէ»,-նշեց Հարությունյանը։ Փաստաբանի խոսքով`իշխանության բոլոր քայլերը խոսում են այն մասին, որ իրենք տրամադրված են փաստաբանների դեմ։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան