Մամուլ 2 տարի առաջ - 08:32 03-02-2024

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն 185 մլն 930 հազար դրամ արժողության պայմանագիր ունի նաև ԲՏԱ նախարարության հետ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օրերս մամուլում գլխապտույտ առաջացրած ձերբակալությունների լուրերի կիզակետում Էկոնոմիկայի նախարարությունն է եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն։

«Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ն, բացի Էկոնոմիկայի նախարարության գնումներից, պայմանագրեր է կնքել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

2023 թվականին ընկերությունը դրամաշնորհային մրցույթի գնման ընթացակարգով 185 մլն 930 հազար դրամ արժողության պայմանագիր է կնքել, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն է համարվում․ «Պայմանագրով նախարարությունը պարտավոր է որոշման դրույթներով հաստատված կարգով ծրագրի եւ միջոցառման իրականացման շրջանակներում կազմակերպությանը հատկացնել միանվագ պետական աջակցություն»։

Պայմանագիրը ստորագրվել է ՀՀ ԲՏԱ գլխավոր քարտուղար Նարեկ Մելքումյանի եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Աննա Ստեփանյանի միջեւ։
ԲՏԱ եւ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ՍՊԸ կապը կապված է ընկերության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչ լինելու հետ։ Նաեւ հիշեցնենք, որ ՏՏ ոլորտի կազմակերպություններին վերջին տարիներին հարկային արտոնություններ շնորհվեցին։

Հավելենք նաեւ, որ Հայաստանում Ամերիկյան առեւտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի անդամ է, որը ձերբակալվել է Էկոնոմիկայի նախարարությունում քննչական գործողություններից հետո։ Սակայն, շատ կողմերից համարվում են անարդար այդ կալանքները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից