Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 11:27 03-02-2024

Իրանի ուժը ստեղծում է անվտանգություն, տարածաշրջանի երկրները կարող են ապավինել դրան. Ռաիսի

Եթե մի երկիր ցանկանա կռիվ անել, Իրանը խիստ պատասխան կտա։ Այս մասին, իրանական Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

«Նախկինում, երբ ցանկանում էին խոսել Իրանի հետ, ասում էին, որ սեղանին ռազմական տարբերակ է դրված, իսկ հիմա ասում են՝ մենք մտադիր չենք հակամարտություն ունենալ Իրանի հետ», - ասել է Ռաիսին:

Նրա խոսքով՝ Իրանի ուժը ստեղծում է անվտանգություն, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել դրան։

«Մենք բազմիցս ասել ենք, որ ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի, բայց եթե որևէ երկիր ցանկանա կռիվ անել, Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրուկ պատասխան կտա», - եզրափակել է Ռաիսին:

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
18:26 Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին