Ներքին 2 տարի առաջ - 22:48 02-02-2024

ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Մարոկկոյի ԱԳ նախարարին

Փետրվարի 2-ին Մարոկկոյի Թագավորությունում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Մարոկկոյի արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասսեր Բուրիտային։

Ողջունելով դեսպան Փոլադյանին առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` նախարար Բուրիտան դեսպանին մաղթել է արդյունավետ աշխատանք և ամենայն հաջողություն` ի շահ հայ-մարոկկական երկկողմ հարաբերությունների զարգացման։

Արշակ Փոլադյանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար, անդրադարձել է հայ-արաբական դարավոր առնչություններին, ներկայացրել արաբական երկրների հետ Հայաստանի ջերմ և դինամիկ զարգացող հարաբերությունների ներկա օրակարգը` պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել հայ-մարոկկական երկկողմ փոխգործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելու և բազմակողմ համագործակցությունը խթանելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև ներկայացրել ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը հիմքեր կստեղծի տարածաշրջանում երկարատև խաղաղություն և փոխշահավետ համագործակցություն հաստատելու համար։

Պաշտոնական արարողությունից հետո Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել նաև Մարոկկոյի ԱԳՆ Եվրոպական հարցերով տնօրեն Ադղուղի Ղեդուանի հետ։ Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին` կարևորելով երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական երկխոսությունը, ոլորտային համագործակցության զարգացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»