Ուղիղ եթեր
Փաշինյանին հայն է խանգարում. պետության կվերածվենք, երբ այդ հակապետական չարիքից ազատվենք
copy image url

Փաշինյանին հայն է խանգարում. պետության կվերածվենք, երբ այդ հակապետական չարիքից ազատվենք

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 22:30 02-02-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն քննարկվում է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Այս մասին նախօրեին Հանրային ռադիոյին տված հարցազրույցում խոսել էր նաև Նիկոլ Փաշիինյանը՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել, որ գործող Սահմանադրությունը, որը հղում է կատարում 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ Անկախության հռչակագրին, սպառնալիքներ է պարունակում երկրի հետագա զարգացման համար։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք պետք է կարգավորենք մեր հարաբերություններն Անկախության հռչակագրի հետ։ Նրա համոզմամբ՝ Սահմանադրական հանրաքվեն այն կետն է, որում մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք «պետական ժողովրդի»։

Oragir.News-ը ՀՀ վաստակավոր արտիստ, 5-րդ ու 6-րդ գումարումների ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանից հետաքրքրվեց, թե առհասարակ «պետական ժողովուրդ» կատեգորիա գոյություն ունի արդյոք, թե՝ ոչ։ Ի պատասխան՝ Շուշան Պետրոսյանը խնդրեց Փաշինյանի անունը չտալ, քանի որ վերջինիս անունը պարզապես սրտխառնոց է առաջացնում։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ գործող Սահմանադրությունը մեզ խանգարում է, որ «պետական ժողովուրդ» դառնանք, ՀՀ վաստակավոր արտիստը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին առհասարակ հայն է խանգարում։ «Հայը, Հայաստանը, հայկական ամեն ինչ իրեն խանգարում է։ Այնպես որ, նմանտիպ դեռ շատ բաներ ենք լսելու»,- կարծում է նա։

Շուշան Պետրոսյանն անդրադարձավ նաև «պետական ժողովուրդ» ձևակարպմանը՝ նշելով, որ նախևառաջ պետք է հայերեն սովորել։ Նա նշեց, որ գիտի, թե ինչ է պետականամետ ժողովուրդը, սակայն «պետական ժողովուրդ»-ը՝ ոչ։ «Այսինքն՝ կամաց-կամաց բացում է իր բոլոր մինուսները։ «Պետական ժողովուրդ»-ը ո՞րն է, դա ի՞նչ արտահայտություն է, ի՞նչ հայերեն է, ես այդ հայերենը չգիտեմ»,- ասաց նա։

Փաշինյանի այն հայտարարությանը, թե «սահմանադրական հանրաքվեն այն կետն է, որում մենք ոչ պետական ժողովրդից վերածվում ենք «պետական ժողովրդի», Շուշան Պետրոսյանը հետևյալ կերպ արձագանքեց. «Պետության ենք վերածվելու, երբ այս հակապետական, ոչ պետականամետ, ոչ հայ, ոչ հայեցի, հայ չսիրող, հային ատող, ամեն տիպի հայկականն ատող չարիքից ազատվենք։ Նա օտարամոլ բոշա է, ով իր ամբողջ կյանքն ապրել է հոտով ռետինի և լավաշ ծամոնի երազանքով։ Նման կերպ երկիրը կործանեց»։

Հարցին, թե ինչ վտանգներ է տեսնում Սահմանադրությունը փոխելու համատեքստում, Շուշան Պետրոսյանը պատասխանեց, որ վտանգը Նիկոլ Փաշինյանն է՝ ոտքից գլուխ։ «Սահմանադրությունը, ինչպես նաև հիմնը և գերբը ինչի՞ է պետք փոխել։ Ինձ կարո՞ղ եք բացատրել, ինչի՞ Արարատը հայկական չի, ինձ պետք է ասի, որ օրենքով սահմանից այն կո՞ղմ է։ Իսկ Մեծ Հայքից ի՞նչ կասի։ Ո՞ւմ մասին ենք խոսում ընդհանրապես»։

ՀՀ վաստակավոր արտիստը հավելեց, որ որևէ հայատյաց երևույթի մասին խոսնելն իր համար անհարիր է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն