Ներքին 2 տարի առաջ - 19:00 31-01-2024

Ընդմիշտ կորցնել Արցախը և «վայելել» Փաշինյանի հավերժական իշխանությունը․ նոր Սահմանադրության նպատակները

Գնալով ծավալվում է Հայաստանի կառավարողների կողմից երկրի համար նոր Սահմանադրություն ունենալու խոսույթը։

«Նախկինների» ընդունած Սահմանադրությանը Հայաստանի ներկա ղեկավարը դեռ ընդդիմադիր պատգամավոր աշխատած ժամանակներում դեմ էր, բայց իշխանության անցնելուց հետո հայտարարեց, որ հիմա էլ դեմ է կառավարման այդ կարգի փոփոխությանը։

«Հասկանալի էր, որ 2018 թվականից հետո այդ կարգի փոփոխությունները մեզ համար շատ մեծ հավանականություն կար, որ կանցներ, շատ մեծ հավանականություն կար, որ այդ ընտրություններից հետո ես կհաղթեի նախագահական ընտրություններում, բայց ես դեմ եմ արտահայտվել դրան՝ ասելով, որ նոր համակարգ է, և մենք պետք է հնարավորություն տանք, անընդհատ սահմանադրական փոփոխություններ անելն այդքան էլ լավ բան չէ»,- այսպես էր արտահայտվել Նիկոլ Փաշինյանը։

Այնուհետև, ինչպես այդ միշտ է նրա հետ պատահում, փոխեց իր կարծիքը նաև այս հարցում։

«Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ, և հարցը պետք է լայն քննարկման առարկա դառնա»,-ընթացիկ տարվա հունվարի 19-ին Արդարադատության նախարարության աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում ասաց նա՝ միաժամանակ շեշտելով, որ Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը, «հաշվի առնելով ժողովրդավարական ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար», և որ այս հարցում ինքը դիրքորոշում չի փոխել։

Ուրեմն ո՞րն է Սահմանադրությունը փոխելու խորքային նպատակը։

Կարծիք կա, որ Փաշինյանը ցանկանում է սահմանադրական հանրաքվեն դարձնել վստահության ցույց՝ այնպիսին, ինչպիսին, փաստորեն, անում է Ալիևը՝ անցկացնելով արտահերթ նախագահական ընտրություններ։ Սահմանադրական հանրաքվեի խնդիրը հաղթահարած, «լիարժեք լեգիտիմ» դարձած Փաշինյանը կարող է կատարել արևմտյան իր տերերի պատվերը և նույնպես «լեգիտիմ» Ադրբեջանի նախագահի հետ կնքել «խաղաղության պայմանագիր»՝ բոլոր, այդ թվում՝ իրավական առումներով ա0նհնար դարձնելով Արցախի վերադարձը և հայկական պահանջատիրությունը։

Սահմանադրության փոփոխությունն ամենևին չի վերաբերելու կառավարման կարգի փոփոխությանը, և Փաշինյանը, ում տարիքը, քաղաքական չափորոշիչներով, համարվում է երիտասարդ, ներկա կառավարման համակարգով հնարավորություն ունի իշխանության ղեկին գտնվելու առնվազն ևս երկու տասնամյակ։

Այսինքն, ևս 2 տասնամյակ հայ ժողովուրդը «վայելելու» է Նիկոլ Փաշինյանի կառավարման բոլոր պտուղները։ Եթե մտովի վերադառնանք նախորդ՝ գրեթե 6 տարին, ապա չենք կարող չհիշել Ազգային ժողովի և դատարանների պաշարված շենքերը, կորոնավիրուսի հազարավոր զոհերին, 44-օրյա պատերազմի աղետները, Հայաստանի սուվերեն տարածքների զավթումը թշնամու կողմից, Արցախի ամբողջական կորուստը․․․ Սա ամենացայտուն օրինակներն են, որոնք ցնցել են հայկական պետականության հիմքերը, դարձրել խախուտ և ամեն վայրկյան ենթակա կործանման։ Համոզված ենք, որ հետայսու այդ շարքը կհամալրվի ապազգային և գորշ հասարակություն ձևավորելուն ուղղված քայլերի ահագնացմամբ, Հայաստանի վրա ադրբեջանա-թուրքական անվերջանալի պահանջների բարդմամբ և բազմաթիվ ու բազմապիսի արհավիրքներով։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան