Ներքին 2 տարի առաջ - 13:59 31-01-2024

Ուրիշ հարց տվեք էլի. Քերոբյանը տեղյակ չէ՝ ինչու են իրավապահները «մտել» Էկոնոմիկայի նախարարություն

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է «մտել» նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։

«Ճիշտն ասած՝ չգիտեմ ԱԱԾ-ն է, թե չէ, ու չգիտեմ, թե ինչու է մտել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա ընդամենը պատահականություն է։

«Անին 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։ Ուրիշ հարց տվեք էլի»,- ասաց նա։

Քերոբյանը խնդրեց էլ հարց չտալ։ «Ես չգիտեմ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
11:02 ՀՐԱՏԱՊ. Կալանավայրում ինֆարկտից մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
10:35 Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է․ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Կիպրոսում