Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:15 30-01-2024

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանում տեղի ունեցող գործընթացներին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Նախիջևանում տեղի ունեցող գործընթացներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադարձում նշված է. «Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը իր կարգավիճակով և աշխարհագրական դիրքով մշտապես մեծ կարևորություն է ունեցել ադրբեջանական իշխանական ընտրանու համար, հետևապես Նախիջևանի քաղաքատնտեսական առաջնորդության և փոխվասալության խնդիրը ներքաղաքական գլխավոր իրողություններից մեկն է։

27 տարի փաստացի Նախիջևանը ղեկավարել է Վասիֆ Թալիբովը, ով 2022 թ․ հեռացվեց Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնից։ 27 տարիների ընթացքում Նախիջևանը փակ գոտի է եղել ոչ միայն արտաքին աշխարհի համար, այլև շարքային ադրբեջանցու՝ ծառայելով որպես բռնատիրության լավագույն փորձի ձևավորման յուրահատուկ լաբորատորիա: Նախիջևանը, որպես ֆեոդալական կալվածք, Իլհամ Ալիևը որոշեց այս անգամ դնել ուղղահայաց կառավարման տակ՝ անվտանգային կառույցների խիստ վերահսկողության ներքո, սակայն ոչ թե բացահայտ, այլ վասալական ստորակարգության սկզբունքի համաձայն՝ հիշյալ կառույցների հետ սերտորեն փոխկապակցված անձանց բաժնետիրության «թափանցիկ» օրինականության միջոցով։ Նման քաղաքատնտեսական «կենտրոնացման» միտումները կարծես համապատասխանում են Նախիջևանի ինքնավարության կարգավիճակը վերացնելու այն քաղաքական ձգտումներին, որոնք տարբեր խոսափողներով հնչում են Ադրբեջանում։

Նախիջևանի՝ ինքնավար հանրապետության կարգավիճակի տրամարդման խնդիրը օրգանապես կապված է 1921 թ․ Մոսկվայի ռուս-թուրքական, և Կարսի՝ թուրք-անդրկովկասյան պայմանագրերի և դրանց հիմքով ձեռք բերված քաղաքական կարգավորումների հետ։

Ուստի, Նախիջևանի կարգավիճակի լուծարումը կարող է համարվել վերոնշյալ պայմանագրերի միակողմանի խախտում։ Նման աշխարհաքաղաքական կարևորության խնդրի նկատմամբ ադրբեջանական ձգտումներին համապատասխան լեգիտիմություն հաղորդելու ճանապարհին իշխող վարչակազմը իրականացնում է ինչպես համապատասխան պատմույթի, այն է՝ հանրային պահանջի ձևավորման գործընթաց, այնպես էլ քաղաքատնտեսական կենտրոնացման, այսինքն՝ նախիջևանյան ավանդական կլանին կերակրատաշտից հեռացնելու և այդ կերակրատաշտի շահառուներին անմիջապես քաղաքական-ուժային կենտրոնին ուղղահայաց կերպով կապելու և ենթարկեցնելու բազմաբովանդակ քաղաքականություն։

Սա է ողջ ճշմարտությունը այն գործընթացների մասին, որոնք ընթանում են հայաթափված, էթնոցիդի ենթարկված և մեկ դար առաջ ընթացիկ քաղաքական նպատակահարմարությամբ, սակայն անարդարացիորեն Ադրբեջանի վերահսկողության տակ դրված հայկական Նախիջևանի շուրջ»։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ