Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:25 30-01-2024

Մինչև ե՞րբ է ՊՆ-ն խտրական լինելու

Oragir.News-ի ընթերցողներից մեկն ահազանգեց հետևյալ՝ ըստ էության տարածված խնդրի մասին, որին այս անգամ բախվել է ինքը՝ որպես ծնող։

Որդին Կապան քաղաքի զինկոմիսարիատից զորակոչվել է Զինված ուժեր երկու տարի առաջ։ Գտնվում է բարձրլեռնային հատվածում, զինծառայության ընթացքում արտակարգ որևէ պատահար չի առաջացրել, ծառայակիցների և հրամանատարների նկատմամբ ունի սրտացավ վերաբերմունք։

Մի քանի օր առաջ նրա ծառայակից ընկերներին, ովքեր նույն ժամկետում են զորակոչվել, զորացրելու նպատակով հրահանգել են իջնել դիրքերից։ Հրահանգը վերաբերել է նաև որդուն, որին, սակայն, վերջին պահին, հետ ուղարկել են դիրք՝ առանց որևէ բացատրության։

Ծնողն անհանգստացել է, փորձել իրավասուներից ճշտել որդուն հետ ուղարկելու հանգամանքները։ Պաշտպանության նախարարությունում խոստացել են պարզել հարցը, սակայն որոշ ժամանակ անց ծնողին հայտնել են, որ հնարավոր չէ կապ հաստատել զորամասի հետ։ Նաև ավելացրել են, որ եղանակային անբարենպաստ պայմանների բերումով առայժմ հերթափոխի իրականացում հնարավոր չէ․ պետք է սպասել։
«Որդիս հիմա սթրեսի մեջ է, որովհետև որևէ պատճառ չկար նրա հետ այդպես վարվելու, և իր հետ ծառայության մեկնած ու ծառայած տղաներից անջատելու։ Չգիտենք՝ ինչքան ենք սպասելու նրա վերադարձին․․․ Ոչ մի տեղեկություն ՊՆ-ն չի տալիս ինձ, հենց այդ պատճառով այսօր նորից եմ զանգահարել այնտեղ, մի աղջիկ ասում է՝ դա էդքան էլ հեշտ չի, սպասեք․․․Թե ինչը և ինչու՞ չի հեշտ՝ չեն ասում։ Հույս ունեմ՝ ՊՆ-ում կտեսնեն Ձեր հրապարակումը և վերջապես կմտնեն օրենքի ու մարդկային նորմալ փոխհարաբերությունների դաշտ։ Նախարարությունում դժգոհում են, թե ծնողները միջամտում են իրենց գործունեությանը․ չենք միջամտում, պարզապես պահանջում ենք, որ բոլոր զինվորների նկատմամբ դրսևորվի արդարացի ու հավասար վերաբերմունք։ Աստված տա՝ բոլորը բարով գնան ծառայության և բարով վերադառնան»,- եզրափակեց զինվորի ծնողը։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան