Ներքին 2 տարի առաջ - 17:30 26-01-2024

Վանաձորի մայթերի սառույցից երևում է, որ քաղաքապետ չկա

Հայաստանի ողջ տարածքում տեղացած առատ ձյունը խաթարել է ոչ միայն ավտոմեքենաների տեղաշարժը, այլև մարդկանց տեղաշարժը մայթերով։

Մասնավորապես, չմաքրված, մերկասառույց կամ դժվարանցանելի ատոճանապարհներին զուգահեռ անհուսալի է իրավիճակը նաև մայթերին և խնդիրն առկա է ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ բնակիչները վախվորած են տեղաշարժվում նաև Վանաձորում։

Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ Վանաձորում սառցակալած չեն միայն գլխավոր մի քանի փողոցների մայթեր, իսկ մնացած բոլոր տեղերում մայթերը սառույցի գերին են դարձել։

Հարկ է նաև նշել, որ մի քանի մաքրված մայթերն էլ, ամենայն հավանականությամբ, ոչ թե հատուկ մշակման են ենթարկվել կամ հատուկ տեխնիկայով մաքրվել, այլ պարզապես արևն է չորացրել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել