Ներքին 2 տարի առաջ - 20:20 25-01-2024

Ոստիկանությունը խոստովանել է, որ ուրիշի խախտումը վերագրել են քաղաքացուն

Ֆեյսբուքյան օգտատեր Վազգեն Թորոսյանը գրում է․ «Ոստիկանության էս նամակը օֆիցալ խոստովանում ա փաստը, որ տեխնիկական վրիպակի արդյունքում ուրիշ մարդու կատարած խախտումը իմ վրա ա երևում։ Մի քիչ ամոթխած շրջանցել են էն փաստը, որ ակտը հենց իմ վրա էլ գրել են։ Իբր ուզեցել են ավելի մեղմեն վիճակը, չնշելով, որ պարեկը չի էլ նայել ում վրա ա ակտը գրել, տուպը գրել ա։

Ավելի ոչ ամոթխած, ես կասեի նույնիսկ առանձնակի հպարտությամբ էլ նշել են, որ ակտը այդ մարդը վճարել ա։ Շնորհակալ եմ, բարի մարդ։ Շնորհակալ եմ, որ ավելի կոպիտ խախտում չես արել, թե չէ բալեր էին հանելու։ Կարար նաև քրեական պատասխանատվություն կամ վարորդական իրավունքից զրկում նախատեսող խախտում էլ արած լինեիր, տենց էլ ա լինում։

Ես հիմա էս ամեն ինչից հետևություն եմ անում, որ տեխնիկական վրիպակը, որը օֆիցալ խոստովանում են, կարա լինի ցանկացած մարդու հանդեպ ու ցանկացած իրավախախտման շրջանակներում։ Ասենք ի՞նչի չի կարա նույն վրիպակի արդյունքում պարզվի, որ կամայական անմեղ քաղաքացին շատ լուրջ քրեական հոդվածով դատվածություն ունի։

Հա ի՞նչ, կնեղվի, կդիմի ոստիկանություն, կամ ո՞վ ա դատվածություն ունենալու փաստի մասին տվյալների բազան պահում, ընդեղ էլ կպարզվի, վրիպակ ա եղել։ Քաղաքացին իր բողոքն ու անհամաձայնությունը կհայտնի համապատասխան մարմիններին, էնտեղից էլ կասեն «եղբայր, վրիպակ ա եղել, ուրիշ մարդ ա էդ հանցանքը արել, նստել հելել ա, դատվածությունը մարված ա համարվում»։

Ուշադրություն դարձեք ներողություն էլի չեն խնդրել։ Էլի իրենց կարծիքով քաղաքացին պետք ա ձենը կտրի, վեր ընգնի տեղը, որովհետև «ասինք վրիպակ ա ապեր, փողն էլ մուծած ա հմի»։ Գոնե էս տեղեկանքը մոտս կպահեմ, որ վաղը մյուս օր էդ մեքենայի մասնակությամբ ինչ֊որ դեպք լինի, հանեմ ցույց տամ, ասեմ էս էդ մեքենայի հետ կապ չունեմ։ Իսկ ոստիկանությանը մաղթում եմ խելք, միտք, պրոֆեսիոնալիզմ ու էլի նենց բաներ, որ չունեն։

Oragir.News-ն ավելի վաղ մանրամասն ներկայացրել էր քաղաքացու պատմությունը։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞