Ներքին 2 տարի առաջ - 17:49 25-01-2024

Ի՞նչ անել, եթե դատական որևէ ծառայող կամ հենց դատավորը ձեզանից կամ այլ անձից կաշառք է պահանջել

Ի՞նչ անել, եթե դատական որևէ ծառայող կամ հենց դատավորը ձեզանից կամ այլ անձից կաշառք է պահանջել: Նաև ի՞նչ անել, եթե տեղյակ եք, որ ձեր կամ այլ գործով դատավորին զանգահարել են, ապօրինի միջամտել են գործի ընթացքին կամ դատավորը հովանավորում է գործով կողմերից մեկին։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

«Դատարանի գործունեությանը կամ գործի քննությանը խոչընդոտելու նպատակով ցանկացած միջամտություն, ինչպես նաև կաշառք տալը, ստանալը, կաշառքի միջնորդություն ներկայացնելը քրեորեն պատժելի արարքներ են։

Նման ցանկացած հանցագործության մասին տեղեկատվություն ունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել այս երեք մարմիններից մեկին` Ազգային անվտանգության ծառայություն, Հակակոռուպցիոն կոմիտե կամ Ոստիկանություն:

Իրավապահ մարմինների հետ կարող եք կապ հաստատել հետյալ միջոցներով․

ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104, հեռ. +37410 563515 էլեկտրոնային հասցե՝ [email protected]ին։

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե՝ Երևան, Վաղարշ Վաղարշյան 13, հեռ. 011900035 էլեկտրոնային հասցե՝ [email protected]

ՀՀ Ոստիկանություն՝ Հասցե՝ Երևան, 0025, Նալբանդյան փ. 130, հեռ. 1-02, էլեկտրոնային հասցե՝ [email protected]

Հանցանքի մասին հաղորդում կարող եք ներկայացնել ինչպես անձամբ՝ գրավոր կամ բանավոր եղանակով, այնպես էլ անանուն՝ ազդարարման համակարգի միջոցով՝ անանուն եղանակով հանցագործության հատկանիշներ պարունակող և միասնական էլեկտրոնային հարթակով (azdararir.am):

Եթե իրավապահ մարմինները հանցագործության մասին հաղորդմանը չտան պատշաճ ընթացք, ապա կարող եք բողոքարկել վերադասության կարգով, ինչպես նաև դիմել դատարան խախտված իրավունքների վերականգնումն ապահովելու նպատակով:

Եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ցանկացող անձն ունի կասկածներ իր անվտանգության կամ հետագայում բարդությունների առջև կանգնելու մասով, ապա պետք է հիշել, որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է ինչպես հատուկ պաշտպանության միջոցների՝ վարույթում ներգրավված անձի, վերջինիս ընտանիքի անդամների և մերձավոր անձանց պաշտպանության վերաբերյալ, նաև նախատեսում է վերոհիշյալ անձանց պաշտպանության վերաբերյալ միջոցներ, որոնք պետք է լինեն համաչափ անձին սպառնացող վտանգի բնույթին և հնարավոր հետևանքներին:

Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ սուտ մատնությունը` իրավասու մարմնին հանցագործության դեպքի կամ անձի կողմից հանցանք կատարելու մասին սուտ տեղեկություն տալը նույնպես քրեորեն պատժելի արարք է»։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան