Ներքին 2 տարի առաջ - 13:23 25-01-2024

Ինչու է Մեղրիում փակվել Կադաստրի կոմիտեի գրասենյակը

Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողները Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից հետաքրքրվեցին՝ ինչու է Մեղրիում փակվել Կադաստրի կոմիտեի գրասենյակը։

«Կադաստրի կոմիտեի գրասենյակը Մեղրիում սպասարկման գրասենյակ է։ Այս պահին այնտեղ պետ և սպասարկման աշխատակից չունենք, երկուսն էլ աշխատանքից ազատվել են, այդ կապակցությամբ գրասենյակն այժմ փակ է»,- ասաց նա։

Վերջինիս խոսքով՝ գրասենյակի պետը ազատվել է աշխատանքից, քանի որ լրացել է քաղծառայության տարիքը, իսկ աշխատակիցը ազատվել է՝ իր դիմումի համաձայն։ Քաղծառայության օրենքով՝ միայն պաշտոնից ազատվելուց հետո է հնարավոր հայտարարել մրցույթ։

«Մրցույթը հայտարարվելու է, որպեսզի պաշտոնները համալրվեն։ Պետը իրականացնում էր առքուվաճառքի գործարքներ, սպասարկման աշխատակիցը՝ իր ցանկությամբ է ազատվել»,- մանրամասնեց նա:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը