Համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ որևէ առնչություն չունեն․ «Գազպրոմ Արմենիա»
copy image url

Համացանցում գործող կեղծ կայքերն ընկերության հետ որևէ առնչություն չունեն․ «Գազպրոմ Արմենիա»

Ներքին 1 տարի առաջ - 12:00 25-01-2024
Վերջին օրերին համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ նշված կայքերն ու հարթակները ընկերությանհետ որևէ առնչություն չունեն։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն քաղաքացիներից դրամական միջոցների ներգրվման գործառույթներ չի իրականացնում, ընկերության ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առքուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեությանն առնչվող տեղակատվությունը հրապարակվում է բացառապես Ընկերության պաշտոնական հարթակներում։

Ստորև ներկայացված են կեղծ հարթակների օրինակները, որոնց հետ ընկերությունը որևէ առնչություն չունի»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։