Ներքին 2 տարի առաջ - 16:01 23-01-2024

Կառավարությունը սիրում է շոուներ․ փորձագետը՝  «ամսվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մասին 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը օրերս ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ այսուհետ ամեն ամիս որոշելու են տվյալ ամսվա լավագույն տնօրենին, փոխտնօրենին, խմբակավարին, ուսումնական տվյալ բնագավառի լավագույն ուսուցչին՝ նոր չափորոշչի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքի ու այդ մասին պատմող նրանց ուղարկած հայտերի հիման վրա։

«Ամեն ամսվա լավագույնը ճանաչված մասնակիցների ցանկը կհրապարակվի, նրանց կատարած աշխատանքն ու փորձը կտարածվի մյուս դպրոցների շրջանում։

Ապա ամեն ամսվա հաղթողները կմասնակցեն տվյալ անվանակարգում տարվա լավագույնը ճանաչվելու մրցույթին, կգնահատվեն հանձնաժողովի կողմից՝ արժանանալով դրամական պարգևների»,- գրել է ԿԳՄՍ նախարարը,ապա հավելել, որ արդեն սկսել են հունվար ամսվա համար հայտերի ընդունումը։

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանն Oragir.News-ի հետ զրույցում նախարարության այս քայլը համարեց շոու․

«Պետք է հասկանալ, թե որն է նպատակը, որովհետև մեր Կառավարությունը վերջին տարիներին հատկապես վերջին ժամանակաշրջանում շատ է սիրում շոուներ կազմակերպել առանց բովանդակության։ Եթե սա հերթական շոուների օղակներից մեկն է դառնալու, գալու է և լրացնի այդ գիծը, ուրեմն դա որևէ բան չի տալու։

Եթե նպատակը լինի, որ դրանով նպաստենք կրթության որակի բարելավմանը, լավագույն փորձի փոխանմակմանն ու տարածմանը, դա իհարկե գնահատելի կլինի։Բայց միայն մրցույթներ կազմակերպելով իհարկե չենք կարող դրան հասնել։ Պետք է հետևողական աշխատանքներ տանել, վերապատրաստումներ կազմակերպել, որպեսզի կարողնանաք կրթության որակը Հայաստանում բերենք այն մակարդակին, ինչ ունեցել ենք հետխորհրդային առաջին տարիներին»,- ասաց կրթության փորձագետը։

Նրա խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի այս որոշման արդյունքը տեսանելի կլինի ավելի ուշ, այդ ժամանակ էլ իրական գնահատականը կտրվի։

«Կտեսնենք, թե քանի ուսուցիչ մասնակցեց այդ մրցույթին։ Սկզբում ատեստավորման գործընթացն էլ էր շատ լավ ներկայացվում, գործընթացից անցել է 3 տարի, բայց ուսուցիչների 10 տոկոսն էլ հետաքրքրված չէ այդ գործընթացով»,- ասաց Ատոմ Մխիթարյանը,ապա հավելեց՝կա նաև 2-րդ հարցը, թե ովքեր են որոշելու լավագույններին։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը