Ներքին Մշակույթ 2 տարի առաջ - 17:18 20-01-2024

Սիլվա Կապուտիկյանը մեր ամենաշողշողուն ադամանդներից է․ Արմենուհի Դեմիրճյան

Այսօր լրանում է մեծանուն հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակը, որի կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի խնկարկման արարողություն։ Արարողությանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԹ տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը, մշակույթի գործիչներ, արվեստասերներ։

Արմենուհի Դեմիրճյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ Հայոց ցեղասպանության և հաջորդած տարիներին այնպիսի աստղաբույլ ձևավորվեց, որը, հավանաբար, բնության, Աստծո նախախնամության արդյուքն էր։

«Եվ մենք կորցրածի փոխարեն ունեցանք այդ մեծ ժայթքումը, ժայթքում կարելի է անվանել։ Այս հրաբխի մեջ, եթե ադամանդների տեսքով ներկայացնենք մեր մեծերին, Կապուտիկյանն ամենաշողշողուն ադամանդներից է, իսկ որպես կին՝ ամենաշողշողունը»,- ասաց նա։

Oragir.News-ը նաև փորձեց մի քանի հարց ուղղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, սակայն նա հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ կոչ անելով դիմել նախարարության լրատվական ծառայությանը։ Նկատենք, որ նախքան դա նախարարը պատասխանում էր այլ լրատվամիջոցի լրագրողի հարցերին, սակայն, երբ իմացավ, որ իրեն հարց տալ ցանկացող լրագրողը Oragir.News-ից էր հրաժարվեց պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում․



Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան