Մամուլ 2 տարի առաջ - 08:01 19-01-2024

Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Սամվել Բաբայանի թիմում ճաքեր են առաջանում, նրա հայաստանյան գործունեության հարցում խորհրդարանական խմբակցությունում տարբեր կարծիքներ կան։ 2 օր առաջ Արցախի ԱԺ փակ նիստում Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Գոհար Սարգսյանը խմբակցությունից դուրս գալու որոշում է կայացրել, որը հաստատել է Արցախի ԱԺ-ն: Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը, ով եւս Բաբայանի կուսակցությունից, նույնպես մի կողմ է քաշվել։

Նշենք, որ Արցախի ԱԺ նիստը փակ է եղել, որը գաղտնի են պահել։ Հայաստան բռնի տեղահանվելուց հետո սա երկրորդ նիստն է, ԱՀ պատգամավորները թերեւս տեղի են տվել ՀՀ իշխանությունների ճնշումներին եւ շանտաժին, թե ԱՀ պետական ինստիտուտների պահպանմամբ կհարվածեք ՀՀ անվտանգությանը, եւ որոշել են ծածուկ նիստեր անել, որ շահարկումների տեղիք չտան։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար