Մամուլ 2 տարի առաջ - 07:35 19-01-2024

«Բեկոն» ընկերությունը դատարանի դռներն է ընկել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերությունը դատարանի դռներն է ընկել։ «Ժողովուրդ» օրաթեթին հայտնի դարձավ, որ ընկերությունը դիմել է դատարան ու պահանջում է 17.11.2023թ. թիվ 1520971/1 ակտն անվավեր ճանաչել։ Նմանօրինակ երկու հայց էլ ընկերությունը դատարան է ներկայացրել 2023 թվականին: Ըստ ամենայնի, ՊԵԿ-ը գտել է խախտումներ ու տուգանել, ինչի հետ էլ մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերությունը համաձայն չէ։

Ի դեպ, 2023 թվականին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցի ընթացքում Կոտայքի մարզում գործունեություն իրականացնող «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ-ում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք: Ջրօգտագործում իրականացնելու նպատակով առանց համապատասխան փաստաթղթերի խորքային հորի ապօրինի հորատման աշխատանքներն անհապաղ կասեցվել էին։ Կիրառվել էին վարչական պատասխանատվության միջոցներ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթըի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար