Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 18:36 18-01-2024

Իրաքի վարչապետը պահանջել է անհապաղ սկսել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուժերի դուրսբերումը երկրից

Իրաքի վարչապետը հայտարարել է, որ հարկավոր է երկրից դուրս բերել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը՝ հանրապետության կայունությունն ու անվտանգությունը պահպանելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մուհամեդ աս Սուդանին ասել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում:

«Մենք ցանկանում ենք անհապաղ սկսել Իրաքում կոալիցիայի ուժերի դուրսբերման գործընթացը, քանի որ դա անհրաժեշտ է մեր երկրում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու, ինչպես նաև կոալիցիայի անդամ երկրների հետ կառուցողական հարաբերություններ պահպանելու համար», - ընդգծել է Իրաքի վարչապետը։

Նա նշել է, որ միջազգային դաշինքի ուժերն զգալի ներդրում են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նկատմամբ հաղթանակ տանելու գործում, և Իրաքում «գնահատում են դաշնակիցների օգնությունը»։ Սակայն ներկայում, նշել է աս Սուդանին, «ԻՊ-ն այլևս սպառնալիք չի ներկայացնում Իրաքի համար», հետևաբար երկրում կոալիցիայի զինված ուժերի գտնվելու արդարացումներ չկան։

Վարչապետը նշել է, որ ևս մեկ գործոն, որն Իրաքի իշխանություններին ստիպել է արագացնել միջազգային դաշինքի զորքերը դուրս բերելու գործընթացը, Իրաքի անվտանգության ուժերի շտաբների վրա գրոհներն են։

«Իրաքի ռազմական ենթակառուցվածքի վրա հարվածների ֆոնին մենք պետք է երկխոսություն սկսենք Իրաքում կոալիցիայի ուժերի առաքելությունը դադարեցնելու շուրջ», - ընդգծել է նա։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
21:33 Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին
22:37 Մեծամոր հնավայրում հայտնաբերվել են մ.թ. I դարի ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն
23:08 Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
10:07 Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
22:45 Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ